ՀՀ պետական բյուջեից տրամադրվող դրամաշնորհներն աճել են 2 տոկոսով
ECONOMICSՀՀ պետական բյուջեից 2017 թվականի հունվար-մայիսին տրամադրվել են ավելի քան 60.7 մլրդ դրամ դրամաշնորհներ, որից շուրջ 58.7 մլրդ դրամը` պետական հատվածի այլ մակարդակներին, գրեթե 2.1 մլրդ դրամը` միջազգային կազմակերպություններին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունը, մասնավորապես` համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրամադրվել են 20 մլրդ դրամ դոտացիաներ, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 83.3%-ը և նախորդ տարվա համեմատ աճել են 2%‑ով: 35.1 մլրդ դրամ է տրամադրվել այլ ընթացիկ դրամաշնորհներին՝ ապահովելով կիսամյակային ծրագրի 86% կատարողական և 4.5%-ով զիջել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Դրամաշնորհների կիսամյակային ծրագիրն, ընդհանուր առմամբ կատարվել է 84.5%‑ով: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերը նվազել են 1.3%‑ով կամ 805.9 մլն դրամով՝ հիմնականում պայմանավորված այլ ընթացիկ դրամաշնորհների կրճատմամբ: