Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Այսօր ապրում եմ այնպես, որ վաղն ավելի լավ ապրեմ. Լուիզա Ղամբարյան

LIFE

 Կարելի է ասել, որ գրեթե ամեն բան գիտենք կամ խոսել ենք դերասանուհի Լուիզա Ղամբարյանի մասին: Սիրված դերասանուհու բացառիկ հարցազրույցը Citylife.am –ին,  թույլ տվեց ավելի ու ավելի բացահայտել` մայր, աղջիկ,  դերասանուհի  Լուիզա Ղամբարյանի նրբության և կանացիության անսպառ հմայքը:

Citylife.am –Սիրելի Լուիզասկսենք նրանիցինչպիսի՞ն է եղել Ձեր մանկությունը:

          Լուիզա –Իմ մանկությունը շատ գունեղ է  եղել, վառ, անհոգ մանկություն:

Citylife.am –Կան մանկության հիշողություններորտեղ կա անսահման երջանկությանպահ և հիշողությունորը հիշելիս տխրում եք.

          Լուիզա –Երջանկության հիշողությունները ավելի շատ են, և դա հրաշալի է,  երբ մարդու մանկությունը հիմնվում է երջանկության վրա: Դրանից  է կախված մեր պատանեկան և ավելի հասուն տարիքում  լուսավորությունն  ու պարզությունը:  Մանկությունս շատ ուրախ  և  ջերմ է եղել: Ակամայից հիշեցի,  երբ իմ ընտանիքով քաղաքից դուրս էինք գնում՝ հայրս, մայրս,  մենք՝  երեք երեխաներով, ամբողջ օրը խաղում էինք, զբոսնում անտառով, ամենատարբեր պատմություններ էինք լսում ծնողներիցս: Ընթրում էինք  և  երեկոյան շատ ուրախ, օրվա խենթություններից հագեցաց վերադառնում էինք տուն: Իսկ առավել վատ հիշողությունը, որը մարեց իմ մանկության երազը,  դա երկրաշարժն էր:  Երբ տեղի ունեցավ այդ չարաբաստիկ ողբերգությունը, ամեն բան փոխվեց: Մարդկային կուրուստներ, համատարած վիշտ, սարսափելի էր: Երկրաշարժը փշրեց նաև իմ մանկության գունեղ հեքիաթը:

Citylife.am –Եթե բնութագրենք դերասանուհի Լուիզա Ղամբարյանինինչպիսի  դուստր է:

           Լուիզա –Կարծում եմ արժանի  դուստր, իր ծնողներին:  Ես, որպես զավակ, փորձում եմ փոխհատուցել, այն ինչ  արել են ինձ համար իմ ծնողներս: Ցավոք Հայրս  էլ մեզ հետ չէ:  Բայց ես գտնում եմ, որ մեզանից ոչ մեկ, նույնիսկ ամենալավ զավակը, չի անում այն, ինչին իրականում արժանի են մեր ծնողները:

Citylife.am –Կան մայրիկից ժառանգած խորհուրդներ և հորդորներ, որոնք փոխանցում ենք Ձեր դստերը:

          Լուիզա –Առաջին հերթին մարդու մեջ մարդ սիրելը, ինձ փոքրուց  և՛ մայրս, և՛ հայրս մշտապես դա են սովորեցրել: Լինել աշխատասեր, ինքնավստահ և սեփական ցանկություններից չվախենալ: Գնալ երազանքների ետևից և սխալվել թույլ տալ: Դա շատ կարևոր է,  ես փորձում եմ իմ զավակին նույնը փոխանցել՝ տալով սխալվելու հնարավորություն, փորձում եմ մեծացնել աշխատասեր, մարդասեր և իհարկե կյանքին ռեալ ու սթափ նայող մարդ, ինչպիսին իմ ծնողներն են մեծացրել ինձ:

Citylife.am –Իսկ  ինչ մասնագիտություն էր մայրիկը Ձեզ համար երազում,արդյոք եղել են տարաձայնություններ, մասնագիտության ընտրության հարցում:

          Լուիզա –Երբեք, իմ ծնողներս  ինձ մշտապես սատարել են՝ մասնագիտության, անձնական, ստեղծագործական և այլ հարցերում:  Մասնագիտության հարցում մայրս միշտ ասում էր,  որ միշտ եղել եմ արտիստիկ, դեռ մանկապարտեզից, դպրոցից նմանակումներ եմ արել, տարբեր ուսուցիչների և ինձ շրջապատող  մարդկանց . <<Ինձ կապիկ շուն էին ասում>> ու երևի թե ամեն ինչ արել են, որ բացահայտեն իմ մեջ եղածը, դա արվեստն է իհարկե …

Citylife.am –Իսկ ինչպիսի մայրիկ է Լուիզա Ղամբարյանը:

          Լուիզա –Լուիզա Ղամբարյանը  շատ փափուկ մայրիկ է, բայց նաև  խիստ մայրիկ: 11 տարիների  ընթացքում երևի 11 անգամ եմ ձայնս  բարձրացրել, բայց դա բավական է եղել, որպեսզի ես դստերս համար լինեմ  հեղինակություն: Ասեմ նաև, մենք լավ  ընկերներ ենք աղջկաս հետ: Կարծում եմ, որ իմ անսահման սերը ճիշտ եմ օգտագործում իր նկատմամբ և այդ սերը չի խանգարում, որպեսզի բալիկս մեծանա <Անհատ> իր սեփական ասելիքներով: Ցավոք մեր ծնողները մեզ երբեմն  դարձնում են կյանքում հազար ու մի խնդիրների, սոցիումի մեջ չտեղավորվող անհատ, և ամեն ինչ փորձում են անել իրենց զավակի փոխարեն,  մոռանալով, որ իրենց զավակը մի օր առանց  ծնողների պետք է քայլի կյանքում:

Աշխարհի ամենադժվար բանն է երեխա դաստիարակելը:  Ես փորձում եմ դաստիարակել լավ մարդ:

Citylife.am –Լուիզա դուք շատ սիրված դերասանուհի եք , և՛ լավ ընկեր, և՛ լավ  գործնկեր :        Այդ լուսավոր հմայքը ինչպե՞ս եք պահպանում:

          Լուիզա –Գիտեք,  ես փորձում եմ վերաբերվել մարդկանց այնպես, ինչպես կուզենամ,  որ ինձ վերաբերվեն, դա է երևի հիմնական պատճառը:  Ես այսօր իսկապես գնահատված եմ հանդիսատեսի կողմից և սիրված իմ նեղ շրջապատում: Ինձ ճանաչողները, ովքեր ոչ միայն ինձ, որպես Լուիզա Ղամբարյան են ընկալում, այլ Լուիզ մարդուն, որպես լավ ընկեր և հարազատ, ում հարգում և վստահում են:  Միշտ փորձում եմ լինել մեծահոգի, չկորցնելով սեփական <եսը>: Մեզանից յուրաքանչյուրը ունի իր մեջ հրաշալի ու լավ կողմեր, որոնք երբեմն հանգամանքների բերումով քնում են, թաքնվում են, բայց երբ միջավայրում տիրում է  անկեղծություն, անմիջականություն,  շփման մեջ ազնվություն, ապա փոխադարձ է դառնում ամեն բան:

Citylife.am –Այսօր ապրում եք այնպես որ վաղը …

Լուիզա –Որ վաղը ավելի լավ ապրեմ…

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan