Թիլերսոն․ Թրամփն ու Պուտինը քննարկել են Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ապագա հարաբերությունները
INTERNATIONAL NEWSԱՄՆ ու Ռուսաստանի նախագահները ավելի շատ երկու երկրների ապագա հարաբերություններն են քննարկել, քան անցյալը, որի շուրջ բարդ կլիներ պայմանավորվել։ Այս մասին Համբուրգում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են օրինակ «ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը, երկրները դժվար թե ընդհանուր հայտարարի գան, բայց պետք է առաջ շարժվել դեպի ապագա»։
«Մենք Պուտինին ասել ենք այդ մասին ու այն պատժամիջոցների մասին, որոնք հիմա կոնգրեսում են։ Մենք պնդում ենք, որ դա լուրջ հարց է։ Բայց երկու նախագահները կենտրոնացել են առաջ շարժվելու վրա։ Ինձ համար հասկանալի չէ՝ կկարողանանք արդյոք մենք երբեւէ հանգել փոխըմբռնման երկու ազգերի միջեւ։ Հարցն այն է, թե ինչ ենք մենք անելու հիմա»,- ասել է նա։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



