Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանի չրագործները ՌԴ-ում կարողանում են մի քանի կիլո չիր վաճառել ընկեր-բարեկամ-հարևան կապերով. չրագործ

ECONOMICS

Կառավարությունը պետք է ռազմավարություն ձեռնարկի Հայաստանում չրագործությունը զարգացնելու համար, ինչի համար պետք է ԱԱՀ չկիրառվի արտահանվող չրեղենի նկատմամբ, ինչը կլուծի բարձր ինքնարժեքի հարցը:

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սուրենավանցի չրագործ Արմեն Մանուկյանը, ում հիմնած ձեռնարկությունը վերջին տարիներին Ռուսաստան չիր է արտահանում:

«Մեր չրերը մրցունակ չեն միջինասիական, թուրքական, ամերիկյան (սև սալորի) չրերի համեմատատ: Մեր մոտ շատ թանկ է նստում…նախ, որովհետև  մեր մոտ չրային տնտեսությունները դեռ բավարար չեն ձևավորված, մեր մոտ տեղական տեսակներ են  (ոչ թե հատուկ չրի համար հատուկ պտղատու այգիների), որոնք մարդիկ՝ ելնելով տրադիցիայից չորացնում են, բայց կան չրի համար հատուկ տեսակներ, որոնք շատ լավն են,  և՛ չափերով, և՛ տեսքով ավելի հարմար է: Եվ մեր մոտ սկսած ֆերմերային տնտեսություններից, վերջացրած հարկային դաշտից, ամեն ինչ խոչընդոտում է նրան, որ մեր չիրը մրցունակ լինի թեկուզ Ռուսաստանում»,-ասաց Արմեն Մանուկյանը:

Սրան նպաստում է նաև այն, որ միջինասիական չիրը, լինելով իր խոսքով՝ «շիրպոտրեբ» անհամեմատ՝ մոտ 2, 5  անգամ  ավելի էժան է, քան հայկականը:

Գումարած այն, որ միջինասիական չրի արտահանումը այս երկրներում, ըստ Արմեն Մանուկյանի, դրված է պետական, լավ մշակված ռազմավարության մակարդակի վրա, իսկ մերոնք մի քանի կիլո կարողանում են արտահանել բարեկամի, ընկերոջ ու հարևանի հետ  կապերի միջոցով:

Նրա խոսքով՝ շատ դեպքերում համաձայնում են նաև, որ ապրանքը մնա, վաճառվի, իսկ գումարը կես տարուց տան:

«Մեր հարկային դաշտը, տեսեք, եթե չրի արտահանման ծավալները մեծանում են,  այս պահին 113 միլիոն դրամը, եթե անցնում ենք ավելացված արժեքի հարկային դաշտ»,-արձանագրում է չրագործը:

Նա սա աբսուրդ է համարում, քանի որ, եթե ի տարբերություն պահածոյագործների, որոնք 1 կգ թարմ  ծիրանից ու որոշակի քանակությամբ այլ ապրանքներից ստանում են, օրինակ, 1.5 կիլո ջեմ, մուրաբա, կոմպոտ, ապա 1 կիլո չիր ստանալու համար պետք է օգտագործվի 6 կիլո թարմ միրգ:

Ի պատասխան հարցի, թե չե՞ն մտածել Եվրոպա արտահանման մասին, Արմենն ասաց. «Արտահանումն այնպիսի բան չէ, որ ուզենաս ու անես, արտահանում լինելու համար, պետք է գնորդ առաջանա»:

Իսկ Եվրոպայում գնորդներ գտնելու համար, ըստ Արմենի՝ անհրաժեշտ է մասնակցություն Եվրոպայում անցկացվող ցուցահանդեսներին, ինչն ինքն ու կինը չեն կարող իրենց  թույլ տալ:

Որպես լուծում չրագործ Արմենն առաջարկում է որոշակի հետևողական քայլեր կառավարությունից, որոնց թվում նաև գյուղացիական տնտեսությունների վերապատրաստումներ՝ մասնավորապես չրի համար առավել բարենպաստ սորտերի զարգացման և այլ ուղղություններով:

Որպես օրինակ նա նշում է հարևան Թուրքիայի Մալաթիա նահանգը, որտեղ բացառապես չրեղենի արտադրության համար հատուկ պիտանի ծառեր են տնկված, որոնք նաև ամուր են, ցրտակայուն ու շոգադիմամացկուն:

Ներկայացնում ենք  ՍԱՊԾ-ից  Tert.am –ին ներկայացված տեղեկատվություն՝   ՀՀ-ից  տարբեր երկրներ արտահանված չրեղենի ծավալների և աշխարհագրական ուղղությունների վերաբերյալ:  

ՀՀ-ից արտահանված չրերի քանակների վերաբերյալ/կգ
 
Արտահանված երկիր


2016
2017
 
ԵՏՄ


416268
169986
 
ԱՄՆ


1037
216
 
Եվրոպա


3332
988.2
 
Կանադա


1081
347.5
 
ԱՄԷ


75.8
168
 
Վրաստան


128
0
 
Ուկրաինա


400
0
 
 

 

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards