Մեքսիկայի ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին
SPORTՄեքսիկայի թիմը հաղթահարել է Ռիոյի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի համար որակավորման փուլը:
Մեքսիկայի հավաքականը միացավ այն 8 թիմերին, որոնք արդեն հաղթահարել են որակավորման փուլը և կմասնակցեն Օլիմպիական խաղերին: Մինչ այս որակավորման փուլը հաղթահարել էին Բրազիլիան, Արգենտինան, Գերմանիան, Դանիան, Շվեդիան, Պորտուգալիան, Հոնդուրասը և Ֆիջին:
Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-21-ը`17 օրվա ընթացքում, աշխարհի 205 երկներից մոտ 10 հազար 500 մարզիկներ կմրցեն մեդալների 306 հավաքածուների համար: Ռիոյի օլիմպիական խաղերն առաջին խաղերն են, որ անցկացվում են Հարավային Ամերիկա մայրցամաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանա, Մարականա, Դեոդորո և Բարա: Խաղերի ընթացքում կարող է վաճառվել ավելի քան 7,5 միլիոն տոմս: