ԱՄՆ Պետդեպը Թրամփի և Պուտինի համաձայնությունն անվանել է առաջին քայլ դեպի Սիրիայի դեէսկալացիա
INTERNATIONAL NEWSՍիրիայի հարավ-արևմուտքում կրակի դադարեցման մասին համաձայնությունը, որը նախօրեին ձեռք էր բերվել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև, պետք է վերածել իրավիճակի դեէսկալացիայի մասին մի ավելի ամբողջական համաձայնության: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն՝ մեջբերելով ամերիկացի դիվանագետներից մեկի մեկնաբանությունը հարցի շուրջ:
ԱՄՆ Պետդեպը Սիրիայի հարավ-արևմուտքում հուլիսի 9-ից կրակի դադարեցման ռեժիմ հաստատելու մասին ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև ձեռք բերված համաձայնությունը սիրիական հակամարտության կարգավորմանը տանող առաջին քայլն են համարում:
«Սա առաջին քայլն է դեպի սիրիական հակամարտության կարգավորում, որն ավելի ամբողջական համաձայնություն է, քան նախկինում ձեռք բերվածները»-նշել է դիվանագետը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



