Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս պատրաստվել ծննդատուն գնալուն. խորհուրդներ հղիներին

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Ամառային զբոսանքի ամենագեղեցիկ պահերից մեկն էլ այն է, որ շատ հաճախ կարելի է տեսնել մայրության բերկրանքին սպասող կանանց: Իսկապես հրաշալի են մեր հայուհիները՝ հատկապես կլորացած փորիկներով: Բայց ինչպես և կյանքում ամեն բան, հղիությունը ևս ժամանակավոր հրաշք է յուրաքանչյուր կնոջ կյանքում և այն  ընդամենը 9 ամիս հետո վերածվում է  կանացի ամենամեծ երջանկությանը, որը մայրություն է կոչվում: Եվ այսպես, եթե ձեր հղիությանը հաշված օրեր են մնացել, եթե ձեր բալիկի ծնունդը սպասելի է ամեն ակնթարթ, ուրեմն այսօրվա մեր ՛՛երեք պայուսակի օրենքը՛՛ հենց ձեզ համար է:

Ծննդատուն գնալը ինքնին լարվածության պահ է՝ հատկապես եթե դա առաջին անգամն է: Ի՞նչ վերցնել, ինչպե՞ս հավաքվել, որ հետո խնդիրներ չառաջանան, ի՞նչ պարագաներ են անհրաժեշտ և որո՞նք ավելորդ բեռ կդառնան այդ պատասխանատու պահին՝ պարզենք միասին: Ձեր հղիությանը հետևող բժիշկը միանշանակ կասի ձեզ ինչ է պետք, ինչն է անհրաժեշտ ծննդատուն ուղևորվելիս, բայց համոզված ենք, որ այդ ցուցումներից հետո դուք ավելի կխճճվեք, ուստի վերոհիշյալ ՛՛երեք պայուսակի օրենքը՛՛ այն հրաշալի կազմակերպչական մեթոդն է, որը կօգնի յուրաքանչյուր հղիի կոորդինացնել իր ծննդատուն գնալուց մինչև դուրս գրվելու ողջ ընթացքը:

Նախապես ձեռք ենք բերում երեք պայուսակ կամ երեք մեծ տոպրակ:

Առաջին պայուսակի մեջ տեղավորում ենք բոլոր այն իրերը, առարկաները, որոնք ձեզ անհրաժեշտ են անմիջապես ծնարանում: Դրանք են՝ հողաթափեր, քնազգեստ, բայց ոչ տաբատով, այլ շրջազգեստի մոդելի, խալաթ, սրբիչ, անպայման սպիտակ, բայց թույլ ռետինով բամբակյա բարակ գուլպաներ: Կարևոր փաստաթղթերը ևս տեղավորում ենք այս պայուսակի մեջ. դրանք են՝ անձնագիր, պոլիկլինիկայի ուղեգիր, անվճար բուժօգնության վկայական: Ահա այն ամենը, ինչը պետք է վերցնել ծննդաբերության գնալիս: Նկատեք՝ բացարձակ ոչինչ մենք չնշեցինք ձեր ապագա մանկիկի համար, որովհետև ծնարանում երեխային լողացնում, փաթաթում ու քնելու են դնում միայն ու միայն այնտեղի բժշկական ստերիլիզացիա անցած սավաններով: Ձեր անձնական հիգիենայի պարագաների կարիքը ևս չկա այդ փուլում, որովհետև  նույն մոտեցումը նաև ձեր պարագայում է: Հենց այս 1-ին համարի պայուսակն է, որ մենք մեզ հետ վերցնում ենք ծննդատուն գնալիս:  

Երկրորդ պայուսակի մեջ տեղավորում ենք բոլոր այն իրերը, որոնք ձեզ անհրաժեշտ են արդեն հիվանդասենյակում: Զգուշացում, այս պայուսակը ամենամեծն է լինելու: Անկողնային պարագաներ, ևս մեկ քնազգեստ, գուլպաներ, սրբիչ, հիգիենայի պարագաներ /ատամի մածուկ, խոզանակ, օճառ, թաց ու չոր անձեռոցիկներ, կանացի իրեր/, ջրի համար բաժակ: Սա առաջին անհրաժեշտության իրերն են, որոնք պետք կլինեն ձեզ՝ հիվանդասենյակ տեղափոխվելու պահին, մնացածը արդեն այցելությունների ժամանակ կլրացնեն ձեր հարազատները: Իսկ հիմա ուշարդրություն: Նույն այս՝ երկրորդ պայուսակի մեջ մենք վերցնում ենք  բալիկի համար անհրաժեշտ ու շատ կարևոր մի քանի իրեր: Առաջին հերթին՝ այն շորիկը, որը որ կցանկանայիք, որ հիվանդասենյակ բերելու ժամանակ բուժքրոջ օգնությամբ հագցնեք փոքրիկին: Այնուհետև՝ վերցնում ենք մանկական տակդիրներ /0 համարի/, նախապես ստերիլացված-արդուկված թաշկինակներ, մանկական ծածկոց /այս տաք եղանակին ցանկալի է բամբակից/ , իսկ այս պահից ավելի ուշադիր՝ կաթնախարնուրդ ու շիշ, եթե երեխան պիտի սնվի  արհեստական եղանակով: Երբ երեխային բերեն հիվանդասենյակ, առաջինը, որ պետք է անել, նրան կերակրելն է: Հետո, արդեն ըստ անհրաժեշտության, եթե ինչ որ բան պակասի՝ հարազատները կլրացնեն այցելությունների ժամանակ:

Եվ վերջապես  երրորդ պայուսակը: Այս պայուսակում տեղավորում ենք այն իրերը, որոնք ձեզ անհրաժեշտ են ծննդատնից դուրս գրվելու օրը: Դրանք են՝ փոքրիկի և մայրիկի ծննդատնից դուրս գրվելու հագուստը:  Ձեր հագուստն ու կոշիկը ընտրելու ժամանակ հաշվի առեք, որ ծննդատնից դուրս գրվելիս ամնեակարևորը հագուստի ու կոշիկի  հարմարավերտությունն է:  Իսկ գեղեցիկ ու շլացնող տեսք դուք դեռ կհասցնեք ունենալ, չէ՞ որ բալիկի ծնունդը ձեր կյանքում այնքա՜ն տոներ ու երջանիկ պահեր կբերի: Լավատեսություն և բարի ազատում ձեզ:

 
 
 
 

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan