Ադրբեջանական արկակոծությունից վիրավորում ստացած երկու զինծառայողների վիճակը շարունակում է մնալ ծանր
SOCIETYԱդրբեջանական արկակոծությունից հուլիսի 7-ին բեկորային վնասվածքներ ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. նա բեկորային վիրավորում է ստացել գլխի շրջանում։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից: Ոտքի շրջանում վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է նորմալ, իսկ երրորդ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր:
«Նրանք երեքն էլ միացված են արհեստական շնչառական ապարատին»,- ասացին հոսպիտալից:
Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ էին ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



