Սալվադորում ֆիննախի շենքում բռնկած հրդեհը մարել են
SOCIETYՍալվադորի Ֆինանսների նախարարության շենքում բռնկված հրդեհը մարվել է, վերջին տեղեկություններով` մեկ մարդ մահացել է, եւս 22 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է Salvador Times պորտալը:
Կրակը բռնկվել է ուրբաթ շենքի 4-րդ հարկում` կարճ միացման հետեւանքով, կարծում են փորձագետները: Մահացած 57-ամյա կինը տեղական պրոֆմիության քարտուղարն էր, նա ծավալուն այրվածքներ էր ստացել: Եվս մեկ մարդ պատուհանից նետվել է հարեւանությամբ գտնվող կառույցի տանիքին, նա 2 ոտքերի կոտրվածքներ է ստացել եւ ողնաշարի վնասվածք:
Մարմնի ավելի քան 50 տոկոսի այրվածքներ են ստացել 22 տուժածներից 8 մարդ: Ընդհանուր առմամբ շենքից տարհանվել է գրեթե 50 մարդ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



