Ահա, թե ինչու է պետք քնելուց առաջ անպայման մաքրել դիմահարդարումը
PHOTOԵրբեմն երեկոյան այնքան հոգնած ենք լինում, որ րոպե առաջ անկողին մտնելու ու անմիջապես քնելու ցանկություն է առաջանում: Եվ այդ պահերին մենք երբեմն մոռանում ենք կատարլ այդքան հեշտ, բայց և անհրաժեշտ գործողությունները: Այդ թվում է նաև քնելուց առաջ դիմահարդարանքից ազատվելը:
Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում այն բացասական հետևանքները, որոնք կարող են լինել, երբ քնելուց առաջ չենք մաքրել դիմահարդարանքը:

Եթե դուք հաճախ եք քնում առանց դիմահարդարանքը մաքրելու, ապա մաշկի վրա կարող են պզուկներ առաջանալ:
Լինում են դեպքեր, երբ դուք անհանգիստ եք քնում և հաճախ եք դիրքը փոխում անկողնում, այդ պահին ձեր դեմքն էլ շփվում է բարձի հետ և մաշկի ծակոտիները սկսում են փակվել ու մաշկը դադարում է շնչել: Սա նպաստավոր պայման է ստեղծում, առավոտյան դեմքին մի քանի պզուկ հայտնաբերելու:
Առանց դիմահարդարումը մաքրելու քունը ևս մեկ պատճառ է հանդիսանում, աչքերի վարակներ և այլ բորբոքումներ ստանալու:

Ինչպես գիտենք գիշերային խոնավացումները և սնուցումը շատ կարևոր են, քանի որ մաշկը հիմնականում գիշերն է սկսում արդյունավետ վերականգնվել: Իսկ եթե քնելուց առաջ չեք մաքրում դիմահարդարումը, ապա բաց եք թողնում մաշկն անհրաժեշտ սնուցող տարրերով սնուցելու հնարավորությունը:
Այսպիսով ընդունեք որպես օրենք և մի մոռացեք ամեն օր քնելուց առաջ մաքրեք դիմահարդարանքը և անպայման քսեք սնուցող քսուկներ:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
3
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
4
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...
5
Spring Promotion at Megamall from Idram&IDBank



