Ֆիլ Նևիլ. Լուկակուն նոր շունչ կտա ՄՅՈւ-ին
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ֆիլ Նևիլը մեկնաբանել է «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուի առաջիկա տեղափոխությունը Մանչեսթեր:
«Լուկակուի վերաբերյալ կասկածներ ունեի միայն մեծ խաղերում նրա արդյունավետության վերաբերյալ: Նախորդ մրցաշրջանում Ռոմելուն ավելացրել է այդ առումով և գոլի հեղինակ դարձել թոփ-ակումբների հետ խաղերի կեսում:
Լուկակուն նոր շունչ կտա ՄՅՈւ-ին, կհաղորդի այն, ինչ չունեն մյուս հարձակվողները: Նա շատ լավ է գործում հակագրոհների ժամանակ: Զլատանը տարիքի պատճառով չէր կարողանում օգտակար լինել:
Իսկ Լուկակուն շատ արագ է: Եթե նա 17-20 գոլ խփի Պրեմիեր լիգայում, ապա «Մանչեսթեր Յունայթեդի» մոտ ամեն ինչ լավ կլինի»,- Նևիլի խոսքը մեջբերում է «BBC Sport»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



