Սարգիս Գրիգորյանի անհանգստությունն ու Յանայի հուզիչ խաղը «Դեպի վայրէջք» հեռուստասերիալում. Tert.am Life
PHOTOTert.am Life-ը գրում է.
Երկու շաբաթ է` Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում հեռարձակվում է` «Դեպի վայրէջք» 25 մասանոց հեռուստանովելը, որը լայն քննարկումների առիթ դարձավ։ Ֆիլմի ամենափոքրիկ դերասանուհին` 5-ամյա Յանան, գլխավոր հերոսի` Սոսի դերակատար Սարգիս Գրիգորյանի դուստրն է։ Tert.am Life–ը ներկայացնում է Յանայի և Սարգսի լուսանկարները` նկարահանման հրապարակից և հարցազրույցը հոր և դստեր հետ։
Սարգիսն ու Անին ֆիլմում էլ են խաղում հայր ու աղջկա։ Անիի նկարահանումներից առաջ Սարգիսը շատ էր հուզվում։ Հատկապես առաջին օրերին դերասանը մեծ անհանգստությամբ էր սպասում նկարահանումներին։ Ուզում է` դուստրը լավագույնս ներկայանա։ Սարգիսն ասում է, որ երբեք իր երեխաներին չի ստիպի գնալ իր ճանապարհով, եթե Յանան համապատասխան ջիղ չունենար, չէր հայտնվի հեռուստատեսությունում։
Ստեղծագործական կազմն էլ փաստում է, որ Յանան հեշտությամբ ինտեգրվեց իր համար նոր միջավայրին։ Ասում են` նկարահանման վերջին օրը փոքրիկն այնպես է խաղացել, որ բոլորը հուզվել ու արտասվել են։
Յանայի մայրիկը` Մանոն էլ պատմեց, որ արտասվելու տեսարանները հիմնականում առանց արցունքաբեր նյութի են ստացվել։ «Երբ իմանում է, որ պետք է արցունքաբեր նյութ օգտագործեն, այնպես է լացում, որ այլևս դրա կարիքը չի լինում»,– նկատեց նա։
Շարունակությունը՝ այստեղ: