Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Վրաստանում «Բանանց»-ին կմիանա 2-3 նորեկ. Մալաքյան եղբայրների հարցը պարզ կդառնա այսօր

SPORT

Երևանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը պատասխանել է լրագրողների հարցերին իրանական «Փարս Ջոնուբի» Ջոմի դեմ ստուգողական հանդիպումից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երևանում կայացած խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի հաշվով:

- Շատ լավ խաղ էր, ամուր մրցակից էր՝ համալրված փորձառու ֆուտբոլիստներով: Որքան տեղեկացա, կային նաև հավաքականի նախկին ֆուտբոլիստներ: Առաջին կեսը բարդ ստացվեց, որովհետև բոլորովին տեղեկություն չունեինք մրցակցի մասին, դրա համար մի քիչ հետազոտելով և ավելի զգույշ էինք խաղում:

Երկրորդ կեսում որոշ փոփոխություններ կատարեցինք և խաղն ավելի լավ սկսեց ստացվել: Ունեցանք հակագրոհներ և երկու շատ վտանգավոր պահ: Մրցակցի ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին, բայց չէի ասի, որ նրանք վերահսկում էին խաղը: Խաղը մենք էինք վերահսկում, քանի որ մտածել էինք խաղալ հակագրոհներով: Ուղղակի պետք է օգտագործեինք մեր երկու պահերը և ավելի հեշտ կլիներ:

Ինչպիսի՞ն է լինելու Մալաքյանների ճակատագիրը:

- Երևի թե վաղն ամեն ինչ պարզ կլինի, բայց մեծ է հավանականությունը, որ նրանք կմնան «Բանանցում»:

Արդեն երկրորդ խաղն էոր ավարտվում է 0:0 հաշվովԿարծես՝ չլինի կենտրոնական եզրափակող հարձակվող կամկան և վատ մարզավիճակում են գտնվումՉի՞ անհանգստացնում այդ փաստը:

- Իհարկե, անհանգստացնում է, որ գոլ չենք խփում, բայց պետք է հաշվի առնենք, թե որքան է թույլ տալիս մրցակիցը: Իրանական թիմն ամուր պաշտպանություն ուներ: Մեզ մոտ էլ այսօր կաղաց կատարողական վարպետությունը: Մի դրվագում Մալաքյանը մի փոքր ուշ հասավ գնդակին Ջոկովիչի փոխանցումից հետո, մյուս դրվագում հակառակը եղավ՝ Մալաքյանը շատ նուրբ և գեղեցիկ փոխանցում կատարեց, բայց Ալեքսանդրը սխալ որոշում կայացրեց և տեխնիկանան խոտան եղավ: Բայց ամեն դեպքում, այդ ուղղությամբ էլ կաշխատենք: Թիմը նոր է ձևավորվում և սկսել ենք պաշտպանությունից, բայց հարձակմանն էլ կհասնենք ու դրան մեծ ուշադրություն կդարձնենք հավաքի ընթացքում: 

- «Բանանցի» մանկապատանեկան դպրոցի նոր պատասխանատու է նշանակվել Իլշատ ՖայզուլինըԻնչպիսի՞ն էլինելու նրա հետ համագործակցությունը:

- Հավաքից վերադառնալուց հետո ժողով կկազմակերպենք: Միանշանակ սերտ համագործակցություն է լինելու իմ և իր միջև: Հայաստանյան շատ բաներից հնարավոր է, որ նա դեռ տեղյակ չէ: Շատ հարցերում ես կօգնեմ: Պետք է ամեն ինչից տեղեկացված լինել, որպեսզի ճիշտ հունի վրա դնել ամեն ինչ:

Վրաստանում հավաք եք անցկացնելուՈ՞րն է լինելու նպատակը և արդյոք նորեկներ փորձարկվելու՞ են այնտեղ:

- Այո, կլինի մեկ կամ երկու նորեկ: Հավաքի գլխավոր նպատակը խաղերն են, այնտեղ կլինեն հիմնականում տակտիկական մարզումներ: Կրկին որոշ չափով կխաղանք ծանրաբեռնված ֆոնի վրա, որը հավաքի ժամանակ շատ կարևոր է, բայց հիմնական նպատակը ֆուտբոլիստների, օղակների համագործակցությունն է: Միայն մարզումներով չես կարող հասկանալ, թե ով ում հետ ինչպես կարող է համագործակցել: Ինձ համար այս խաղը հարյուր մարզում արժեր: Նման խաղերը ֆուտբոլիստներին ավելի են ուժեղացնում:

Նորեկները ո՞ր դիրքի խաղացողներ են լինելու:

- Կլինի եզրային հարձակվող և կենտրոնական պաշտպան: Հնարավոր է նաև մեկ հարձակվող:

Իրանական թիմի մարզիչը նշեցոր ֆիզիկական թիմ է «Բանանցը»: Մրցաշրջանի այս պահի համար գո՞հ եք թիմիֆունկցիոնալ վիճակից:

- Իհարկե: Մենք էլ, երբ խաղից հետո զրուցեցինք մարզչական շտաբով, նկատեցինք, որ 1-ից 90-րդ րոպեն թիմը թարմ էր: Պետք է նշել, որ իրանական թիմերի համար բնորոշ է լավ ֆիզիկական վիճակը: Եվ այն որ մենք չզիջեցինք, իսկ որոշ տեղերում էլ գերազանցեցինք, ինձ համար շատ ուրախալի է: Այս հատվածի համար նորմալ է, բայց դեռ պետք է ավելացնենք և ավելի թեթևություն կգա մրցաշրջանի ընթացքում:

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK