Ջեյ Զին երգերից մեկում բողոքել է, որ ԱՄՆ-ում ամբողջ հարստությունը պատկանում է հրեաներին
LIFEԱմերիկյան հայտնի ռեփեր Ջեյ Զին իր նոր «4:44» ալբոմում ներառված երգերից մեկում հակասեմական արտահայտություն է թույլ տվել՝ բողոքելով, որ «ԱՄՆ-ում ամբողջ հարստությունը պատկանում է հրեաներին», գրում է The Daily Mail-ը:
«Երբևէ մտածե՞լ եք՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ում ամբողջ հարստությունը պատկանում հրեաներին: Ինչպե՞ս են նրանք դրան հասել»,- «The Story of O.J.» երգում ասում է Ջեյ Զին:
Դրանից հետո Ամերիկա-հրեական կազմակերպությունը քննադատել է ռեփերին՝ նշելով, որ նա հակասեմական տրամադրություն է ստեղծում:
«Մենք համոզված ենք, որ Ջեյ Զին միտումնավոր դա չի արել: Սակայն նրա հնչեցրած տողը ևս մեկ անգամ անդրադառնում է լայն տարածում ունեցող կարծրատիպին առ այն, որ հրեաները կառավարում են ֆինանսական ազդեցիկ լծակները»,-ասել է կազմակերպության ներկայացուցիչը:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
5
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding



