Սաուդյան Արաբիան իր քաղաքացիներին հորդորում է հանգստի չմեկնել Ադրբեջան
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է խուսափել հանգստի նպատակով Ադրբեջան մեկնելուց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում են սաուդական լրատվամիջոցները:
Դեսպանությունն այս ամենը պայմանավորում է նրանով, որ ադրբեջանական տուրիստական ընկերությունները պատշաճ չեն իրականացնում իրենց գործունեությունը և հաճախ, անգամ, իրենց ընկերության միջոցով երկիր ժամանող արտասահմանցիներին չեն դիմավորում ու տեղավորում են շատ ավելի ցածրաստիճան հյուրանոցներում, քան զբոսաշրջիները վճարում են: Այս մասին հայտարարությունը սաուդական դեսպանատունը տարածել է՝ հաշվի առնելով վերջին շրջանում արաբ զբոսաշրջիկների կողմից իրենց ուղարկված բողոքները:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



