Yerevan, 14.September.2026,
00
:
00
BREAKING


Պետք է սեփական բյուջեի ծախսերի մեջ որոշակի կանոններ ներդնենք. Կարեն Կարապետյան (Ֆոտո)

SOCIETY

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Կոտայքի մարզում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի եւ համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու հետագա անելիքները:

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները եւ մակրոտնտեսական ցուցանիշները` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 7 տոկոս: Համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում է շուրջ 138 մլրդ 485 մլն ՀՀ դրամ, իսկ համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ շուրջ 61 մլրդ 300 մլն ՀՀ դրամ: Մարզի զարգացման հեռանկարային ուղղություններից է գյուղատնտեսությունը. առկա են շուրջ 61 հա ջերմոցներ եւ 712 հա ինտենսիվ այգիներ, որոնցից 26 հա-ն՝ նորագույն տեխնոլոգիաներով հիմնված: Նախատեսվում է մինչեւ տարեվերջ հիմնել շուրջ 30 հա նոր ջերմոցներ եւ 200 հա ինտենսիվ այգիներ: 2016 թ. համեմատ գարնանացան կուլտուրաների ցանքն ավելացել է շուրջ 1000 հա-ով: Գերակա ուղղություն է համարվում նաեւ զբոսաշրջությունը. մարզում գործում է ավելի քան  75  հյուրանոցային եւ հանգստի կազմակերպման համալիր:

Վարչապետի հանձնարարականով կառավարություն է ներկայացվել 16 ներդրումային ծրագիր՝ 9 մլրդ 100 մլն ՀՀ դրամի չափով: ՀՀ կառավարության հավանությանն արժանացել է 11 ծրագիր՝ 7 մլրդ 600 մլն ՀՀ դրամ արժեքով, որից ընթացքի մեջ է «Գրին Ֆարմեր» ՓԲԸ-ի կողմից Հրազդան համայնքում ջերմոցային տնտեսության կառուցման ծրագիրը, իսկ 10 ծրագիր գտնվում է քննարկման փուլում: Շուրջ 1 մլրդ 500 միլիոն ՀՀ դրամի չափով ներդրումների շրջանակում տեղադրվել է 1 Մվտ հզորությամբ թվով 3 արեւային կայան: Համայնքների սեփական եկամուտները կազմում են 3 մլրդ 278 մլն ՀՀ դրամ: 2017 թ. մարզի 31 համայնքում իրականացվելիք խոշորացման արդյունքում ձեւավորվելու է 6 համայնք: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում հանրապետական եւ մարզային շաբաթօրյակների ընթացքում վերացվել են շուրջ 128 աղբանոց եւ աղբակույտ: Մարզպետ Գուլոյանը ներկայացրել է նաեւ մարզում աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալները:

Վարչապետը կարեւորել է յուրաքանչյուր մարզի զարգացման ծրագրում նաեւ աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման եւ բիզնես միջավայրի բարելավման հստակ ցուցանիշների ամրագրումը: Անդրադառնալով համայնքների սեփական եկամուտների հավաքագրման հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մեր վերլուծության համաձայն՝ հանրապետությունում սեփական եկամուտների հավաքագրման առումով բավական մեծ բաց ունենք: Համայնքների խոշորացման արդյունքում այդ խնդիրն ակտուալ է դառնում, քանի որ համայնքները պետք է լրացուցիչ միջոցներ ունենան: Մենք նաեւ ունենք վերլուծություն, թե ինչ ձեւով են բաշխվում սեփական եկամուտները: Պետք է գանք մի բանաձեւի, թե ինչպիսին պետք է լինեն համայնքների հաստատուն ծախսերը, եւ ինչպես կառավարվեն ֆինանսական հոսքերը, որպեսզի գերծախսեր չունենան այնտեղ, որտեղ դա անթույլատրելի է: Մենք պետք է սեփական բյուջեի ծախսերի մեջ որոշակի կանոններ եւ խոշորացված համայնքներում բյուջեի կառավարման մշակույթ ներդնենք»: Մարզպետը զեկուցել է, որ այս տարվա կտրվածքով գրեթե բոլոր համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման աճ է արձանագրվել, իսկ ընդհանուր առմամբ եւս 20-30 տոկոսով աճի տեղ կա: Կարեն Կարապետյանը հանձնարարել է աշխատել շահագրգիռ գերատեսչությունների հետ եւ ներկայացնել վերլուծություն՝ յուրաքանչյուր համայնքից ակնկալվող եկամուտների հավաքագրման եւ բաշխման, ինչպես նաեւ աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալն ավելացնելուն ուղղված քայլերի վերաբերյալ:

Այնուհետեւ Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, բնապահպանության ոլորտների պատասխանատուները զեկուցել են այդ բնագավառներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները եւ առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Վարչապետը նախ անդրադարձել է պետական աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին՝ ընդգծելով առաջարկվող պայմանների շահավետ լինելը եւ կարեւորելով դրանց մասին պատշաճ իրազեկումը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ հաշվարկները ցույց են տալիս, որ նշված ծրագրերով կատարվող սուբսիդավորման արդյունքում ՀՆԱ-ի մեջ բավական մեծ աճ է լինելու: «Բիզնեսմենը, հավելյալ արժեք ստեղծող մարդը պետք է զգա, որ համայնքային իշխանությունը, կառավարությունն իր կողքին են: Հենց այդ ալիքը բարձրացնենք, մուլտիպլիկատիվ էֆեկտը կզգանք», - ասել է Կարեն Կարապետյանը: 

Խոսելով առողջապահական համակարգի բարեփոխումների մասին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Մենք գնալու ենք համավճարի գաղափարով եւ կանգնելու ենք սոցիալապես անապահովի կողքին, բայց մինչ այդ վերջնական համակարգի ձեւավորումը առաջարկել ենք, որ մյուս տարվանից պետպատվերի բաժանումը լինի այն հայտանիշով, թե որ առողջապահական կազմակերպությունն է այլ աղբյուրներից, մասնավոր հատվածից շատ գումար բերել: Եթե դու քիչ ես փող բերել, ուրեմն քո ծառայությունը լավը չէ: Բուժհիմնարկները նաեւ պարտավոր կլինեն աուդիտ անել՝ իրենց ֆինանսական գործունեության թափանցիկությունը ցույց տալու համար: Չափազանց կարեւոր է, որ դուք տեղում այս քաղաքականությունը վարեք»:

Ինչ վերաբերում է կրթության ոլորտի բարեփոխումներին, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կրճատումն ու օպտիմալացումն ինքնանպատակ չեն: «Մենք ուզում ենք որակյալ կրթական համակարգ ձեւավորել: Մինչեւ տարեվերջ ուսուցչի վարձավճարման համակարգ ենք ստեղծելու», - ասել է վարչապետը՝ հանձնարարելով այս ոլորտների պատասխանատուներին շարունակել աշխատանքները համապատասխան գերատեսչությունների հետ:

Գործադիրի ղեկավարին զեկուցվել է նաեւ 2017 թ. առաջին եռամսյակում մարզի արտադրական ձեռնարկությունների բիզնես գործունեության արդյունքում արձանագրված ցուցանիշների մասին: Նշվել է, որ աճ է գրանցվել էլեկտրաէներգիայի արտադրության եւ մշակող արդյունաբերության (խմիչքների, սննդամթերքի, դեղագործական ապրանքների եւ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն) ոլորտներում: 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալն աճել է 2 անգամ:  Մարզում հեռանկարային է համարվում դիվերսիֆիկացված արդյունաբերության ճյուղերի զարգացումը՝ մետաղամշակում, թանկարժեք քարերի վերամշակում, թեթեւ, սննդի եւ հանքահումքային արդյունաբերություն, վերականգնվող էներգետիկա, ձկնաբուծություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ զբոսաշրջություն: Կարեն Կարապետյանը հանձնարարել է կոնկրետ գնահատական ներկայացնել այս ոլորտների մեկնարկային վիճակի եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ: Կառավարության ղեկավարը նշել է, որ մարզում հյուրանոցային զբոսաշրջության մեծ ցանց է գործում, եւ անհրաժեշտ է այդ ներուժն ունեցող խոշոր քաղաքներում ներդրումների ներգրավման միջոցով տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները բարելավել եւ զբոսաշրջային հետաքրքրությունների շրջանակն ընդլայնել:

Ներկայացվել են նաեւ մարզում գործունեություն ծավալող գործարարների ներդրումային ծրագրերի ընթացքին վերաբերող մանրամասներ: Եվս մեկ անգամ ընդգծելով հետադարձ կապի ապահովման կարեւորությունը՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին արագ եւ կոնկրետ արձագանքել ներկայացվող բիզնես ծրագրերի առաջարկություններին:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը տարեվերջին գնահատելու է բոլոր մարզպետարանների աշխատանքը մի շարք հայտանիշներով, այդ թվում՝ աշխատատեղերի ստեղծում, ներդրումների ներգրավում, սեփական եկամուտների եւ աղբահանության գումարների հավաքագրման կարգապահություն, առողջապահական եւ կրթական  համակարգերի բարելավում եւ այլն:

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution