Ռուսաստանի երեք քաղաքներում ձերբակալել են Նավալնիի կողմնակիցներին
INTERNATIONAL NEWSՄոսկվայում, Տյումենում եւ Կալինինգրադում ձերբակալել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:
Քաղաքական գործչի մայրաքաղաքային շտաբի համակարգող Նիկոլայ Լյասկինը հաղորդել է, որ Մոսկվայում Նավալնիի օգտին քարոզչությամբ զբաղվող ավելի քան 30 մարդ է ձերբակալվել:
Տյումենում ձերբակալել են տեղի շտաբի համակարգող Ալեքսանդր Կունիլովկուն ու երեք ակտիվիստի:
Շտաբի կամավորներից Մստիսլավ Պիսմենկովի խոսքով՝ քաղաքի սրճարաններից մեկում անձնական խուզարկության պատրվակով ձերբակալվել են քարոզչական թերթիկներ բաժանող Օլեգ Կորժանովն ու Ելենա Օլխովան: Կալինինգրադում էլ Նավալնիի շտաբի չորս կամավոր է ձերբակալվել՝ ծայրահեղականության մեղադրանքով:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



