Հնդկաստանում բժիշկները 91 քորոց են դուրս բերել տղամարդու մարմնից
INTERNATIONAL NEWSՀնդկաստանում բժիշկներն ապշել են 56-ամյա տղամարդու մարմնից տասնյակ քորոցներ հանելով, որոնք տարածվել էին ողջ մարմնով մեկ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Բադրիլալ Մենան ստիպված է եղել 6 հիվանդանոց այցելել և 3 վիրահատության ենթարկվել, որպեսզի կարողանա ազատվել ձեռքերում, ոտքերում և պարանոցի հատվածում հայտնված քորոցներից:
Ընդհանուր առմամբ, բժիշկները 91 քորոց են դուրս բերել տղամարդու օրանիզմից, ընդ որում՝ նաև զարկերակից և շնչափողից: Մասնագետների խոսքով` դրանցից ոմանք այնքան ժանգոտ էին, որ հավանաբար մոտ վեց ամիս գտնվել են հիվանդի մարմնում:
Ի դեպ, հնդիկ տղամարդը նշում է, որ գաղափար չունի, թե ինչպես են դրանք հայտնվել իր մարմնում: Վիրահատող բժշկի խոսքով` ուղղակի հրաշք է, որ հիվանդի մոտ որևէ վնասվածք կամ ցավ չի եղել այդ ընթացքում:


1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



