Ողբերգական դեպք Արարատում. վթարի հետեւանքով 12 եւ 13 տարեկան երեխաներ են մահացել
SOCIETYԱրարատի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 19.30-ի սահմաններում Բերքանուշ գյուղում բախվել են ՎԱԶ 2101 մակնիշի մեքենան ու կվադրացիկլը: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով կվադրացիկլի վրա գտնվող երեխաներից մեկը տեղում մահացել է, 2 տուժածի Արտաշատի հիվանդանոց են տեղափոխել, որոնցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունը փորձում է պարզել ՎԱԶ 2101-ի վարորդի, վիրավորի եւ մահացածների ինքնությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ականատեսները պատմել են, որ մահացած երեխաները Բերքանուշ գյուղից էին. 14-ամյա Հովհաննես Իսկանդարյանն ու 13-ամյա Գոռ Խաչատրյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



