Թուրքիան կասեցրել է կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրի վավերացումն ԱՄՆ-ի պատճառով. Էրդողան
INTERNATIONAL NEWSԱնկարան կասեցրել է Կլիմայական փոփոխությունների շուրջ փարիզյան համաձայնագրի վավերացումը` պայմանավորված պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալով: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«ԱՄՆ-ի նախաձեռնած քայլերից հետո թուրքական խորհրդարանը կասեցրել է Փարիզյան համաձայնագրի վավերացումը», - թուրք ղեկավարն ասել է G20-ի գագաթնաժողովի ավարտին կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով` Թուրքիան չի վավերացնի այդ պայմանագիրն առանց երաշխիքների, որ Անկարան կազատվի պատժամիջոցներից, որոնք նախատեսված են համաձայնագրով:
Էրդողանը հավելել է, որ այդ մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



