Մի քանի ամիս անց ԵՏՄ-ում էլեկտրոնային առեւտրի կանոնների համար հիմք կնախապատրաստենք. պաշտոնյա
INTERNATIONAL NEWSՄի քանի ամիս անց Եվրասիական տնտեսական միությունում էլեկտրոնային առեւտրի հայեցակարգի համար հիմք կնախապատրաստենք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ֆինանսական քաղաքականության բաժնի տնօրեն Տիգրան Դավթյանը:
Հարկավոր է նախ որոշել, թե ինչպես կարելի է առեւտրից ԱԱՀ գանձել, եթե առցանց խանութը գտնվում է մի հանրապետությունում, գնորդը՝ մեկ այլ:
«Ամենայն հավանականությամբ, ԱԱՀ կգանձենք՝ ելնելով գնորդի գտնվելու վայրից: Չէ՞ որ ԱԱՀ-ն անուղղակի հարկ է, եւ դրա համար հենց գնորդն է վճարում: Բայց քննարկումները դեռ չեն ավարտվել: Հույս ունենք, որ որոշ ժամանակ անց որոշակի արդյունք կարձանագրենք»,- ասաց Դավթյանը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



