Երկու կին կողոպտիչներ Լոս Անջելեսում բանկ են թալանել
INTERNATIONAL NEWSԱֆրոամերիկացի երկու կին կողոպտիչներ թալանել են Chase բանկի Լոս Անջելեսի մասնաճյուղերից մեկը: Կեսօրից հետո նրանք ներխուժել են ֆինանսական հաստատություն, հաճախորդներին եւ անձնակազմին հրամայել պառկել հատակին, իսկ գանձապահից փողերն են պահանջել:
Կանանցից մեկը բռնել է տոպրակը, մյուսն այդ ընթացքում ներկաներին սպառնացել է ատրճանակով, գրում է USA.one-ը:
ՀԴԲ-ի ներկայացուցիչների խոսքով՝ գողերն «արտասովոր դաժան» են եղել: Նրանք առանց դժվարության ստացել են ցանկալին եւ հեռացել դեպքի վայրից: Իրավապահները հասարակությանը խնդրել են օգնել՝ գտնել կողոպտիչներին: Նշվում է, որ դեպքի ժամանակ կանայք սպիտակ մարզաշապիկով, սեւ տաբատով, մարզագլխարկով եւ արեւային ակնոցով են եղել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



