Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


«Ես հասկացա, թե որքան կարևոր է մարդու համար էլեմենտար բարևն ու բարի խոսքը». Զառա Սահակյան

LIFE

Զառա Սահակյանն ամուսնու և ընկերների հետ օրերս հսկայական նավի վրա  եռօրյա կռուիզ է կատարել ԱՄՆ-ից դեպի Մեքսիկա: Հետաքրքիր ճանապարհորդության մանրամասներով,  ինչպես նաև մի շարք այլ թեմաներով դերասանուհին սիրով կիսվել է BlogNews.am-ի հետ զրուցում: Զրույցի ընթացքում խոսել ենք նաև Զառայի փոքրիկից՝ Նոյից, ով այս տարի դպրոցական է դառնալու: Զառան պատմել է, թե ինչպես են պատրաստվում Սեպտեմբերի 1-ին, և ինչպես է նրան հաջողվում որդուն երկար անգիրներ սովորեցնել:

«Ես  ամուսինս, Վահագն Գրիգորյանն ու երգչուհի Մագան էինք մեկնել այդ կռուիզին: Իրականում՝ դա գործնական ուղևորեություն էր, սակայն անկեղծ եթե լինեմ, այն մեզ համար իսկապես անմոռանալի ժամանց էր: Այդ կռուիզը ամեն տարի տարբեր հայ երաժիշտներ ու հումորի ներկայացուցիչներ է  ընդգրկում, ովքեր ապահովում են կռուիզի մասնակիցների ժամանցը: Այս տարի այդ գործը մեզ էր վստահվել: Շատ տպավորիչ էր նախ նրա համար, որ դա իմ առաջին ելույթն էր նավի վրա»:

Կլիմայական փոփոխություններն ու նավի վրա տևական ժամանակով գտնվելը անդրադարձել էին Զառայի ինքնազգացողոության վրա, ինչի պատճառով սկզբի երկու օրերը, ինչպես Զառան է նշում, իրեն շատ վատ էր զգում. «Առաջին երկու օրը ծանր եմ տարել, անընդհատ տատանումներից ինձ կլիմաքս տարած ծեր կին էի զգում)): Բայց ինձ հավաքում էի ու մեր հայրենակիցների հետ շփվում: Ես հասկացա, թե որքան կարևոր է մարդու համար էլեմենտար բարի խոսքն ու բարևը, հավատացեք, դա շատ ավելի կարևոր է, քան այն, ինչը տեղի ունենում բեմի վրա: Մարդիկ կարոտած են արտիստին ու ավելի շատ  ջերմ շփման կարիք ունեն: Շատ անմիջական, բարի մթնոլորտ էր: Մենք էլ լավ ելույթներ էինք պատրաստել այդ առիթով, միասին նստել-գրել էինք Վահագի հետ հատուկ այդ ելույթի համար»:

Զառան շատ է հավանում թե՛ ԱՄՆ-ն, թե՛ այնտեղի մեր հայրենակիցներին, սակայն հարցին՝ «կցանկանայի՞ն ապրել ԱՄՆ-ում» Զառան այսպես է պատասխանում. «Չեմ հավատա, եթե մեկն ասի, որ իր մտքովը դա չի անցնում, երբ լինում է այդ երկրում: Սակայն պիտի ասեմ, որ երբ Հայաստանից հեռու ենք լինում՝ ահավոր կարոտում ենք: Առաջ մտածում էի՝  լավ դե, լավ երկիր է, ամեն ինչ կա գեղեցիկ կյանք ապրելու համար, հարազատներս էլ որ մոտս լինեն՝ հաճույքով կապրեմ:  Հիմա այդպես չեմ մտածում: Ես գիտեմ, որ օտարության մեջ չեմ կարող ապրել, իսկ Հայաստանից դուրս ես ինձ ամեն տեղ զգում եմ օտարության մեջ»:

Աշխատանքային լարված ընթացքի մեջ, որն ի դեպ Զառայի մոտ չի ընդհատվել անգամ հղիության ու երեխա ունենալուց հետո, Զառային միշտ սատարում ու օգնում է ամուսինը: Դավիթի ու Զառայի որդին՝ Նոյը արդեն 6 տարեկան է և այս տարի դպրոց է գնալու: Երեխային մեծացնելու հարցում էլ է ամուսինը Զառայի թիվ մեկ օգնականը. «Մեր ընտանիքում փոխըմբռնում կա: Եթե ինձ է պետք տնից դուրս գալ, Դավիթը մնում է երեխայի հետ, եթե իրեն՝ ուրեմն ես եմ մնում երեխայի հետ: Շատ հաճախ էլ Նոյին հետս տանում եմ նկարահանումների: «Քարե դարդի» նկարահանումներին նույնիսկ ուներ իր անկյունը, որտեղ նստում, հետևում էր աշխատանքին, ամեն ինչ գիտի նկարահանումների մասին՝ երբ է պետք լռել, չշարժվել: Դրա համար էլ մեր արտիստներից շատերի երեխաները վերջում ընտրում իրենց ծնողների մասնագիտությունը, որովհետև վաղ տարիքից ապրում են այդ միջավայրում, ստեղծագործական իրավիճակներում, ու եթե ջիղ էլ ունենում է երեխան, ապա դա անպայման դրսևորվում է»:

Ու չնայած որդու հետ Զառան ունի էմոցիոնալ առողջ ու ամուր կապ, դերասանուհին նշում է, որ ժամանակ առ ժամանակ մեղքի զգացում է ունենում, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան չի հասցնում:  Զառան ասում է, որ թեև Նոյը դպրոց չի գնում՝ արդեն անգիր գիտի  հայ դասականների մի շարք ստեղծագործություններ. Իսկ այդ ամենը Զառան երեխային սովորեցրել է սեփական հորինած մեթոդով. «Որպեսզի երեխայի համար հետաքրքիր լինի անգիր սովորելու պրոցեսը, ես վերցնում եմ գրական ստեղծագործությունը, օրինակ՝ «Ես իմ անուշ Հայաստանին», այփադի  վրա տեսաձայնագրում եմ այն երեխայի սիրելի մուլտիպլիկացիոն ինչ-որ մի հերոսի ձայնով ու կերպարով և տալիս եմ երեխային: Օրվա ընթացքում մի քանի անգամ դիտելով այդ տեսագրությունը Նոյն անգիր է անում:

Նոյն արդեն 6 տարեկան է: Զառան ասում է, որ որդին ոգևորությամբ է սպասում դպրոց գնալուն, ճամփորդությունից էլ Նոյի համար մի քանի կոստյումներ են բերել, որոնք պիտի կրի դպրոցում. «Շատ լուսավոր տրամադրվածությամբ է սպասում Սեպտեմբերի մեկին: Հուսամ՝ լավ կսովորի ու չի ձանձրանա, քանի որ չեմ պատկերացնում՝ ինչպես պիտի մի քանի ժամ շարունակ նստի, որովհետև չափազանց շարժուն ու ակտիվ երեխա է»:

Այն, որ Զառան բացի լավ դերասանուհի լինելուց, նաև հրաշալի երգչուհի է՝ դեռ հումորային նախագծերից էր հայտնի, սակայն թե ինչու նա երբեք չփորձեց որպես երգչուհի ներկայանալ, Զառան ասում է, որ պրոդյուսերներն իրեն տեսնում են միայն որպես հումորային դերասանուհի: Իսկ նոր ձևաչափում հանդես գալու հետ կապված Զառան պլաններ միանշանակ ունի. «Նախագծի մտահղացում ունեմ, որի հաղորդավարն էլ հենց ինձ եմ տեսնում, սակայն փակագծերը չեմ բացի»,- զրույցի վերջում նշեց Զառան:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan