Մոնղոլիայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության ներկայացուցիչը
INTERNATIONAL NEWSՄոնղոլիայի նախագահի ընտրությունների 2-րդ փուլում հաղթել է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Խալթմագիյն Բատուլգան, ով առաջ է անցել իշխող Ժողովրդական կուսակցության իր մրցակցից՝ ձայների շուրջ 10 տոկոս առավելությամբ: Գլխավոր ընտրական հանձնաժողովի տեղեկություններով՝ Դեմոկրատ Բատուլգան հավաքել է ձայների 50,6%-ը, իսկ նրա մրցակիցը՝ խորհրդարանի խոսնակ և Ժողովրդական կուսակցության անդամ Միեգոմբին Էնխբոլդը ստացել է քվեների 41,2%-ը: «Մոնղոլիան հաղթել է: Ես այժմ իսկ կսկսեմ աշխատել տնտեսական խնդիրների լուծման շուրջ և կազատեմ Մոնղոլիայի բնակիչներին պարտքերից, ինչպես և խոստացել եմ»,- ասել է նորընտիր նախագահը՝ հաղթանակից անմիջապես հետո:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



