Արաբ գործարար․«Հայկական զարդերը կարող են մրցակցել Էմիրություններում, բայց այնտեղ ավելի բարձր հարգադրոշմի ոսկի են սիրում»
ECONOMICSՀայկական զարդերը կարող են մրցակցել Էմիրություններում, բայց այնտեղ սիրում են ավելի բարձր հարգադրոշմի ոսկի։ Այս մասին NEWS.am–ին թղթակցին հայտնել է Javed Sheikh Trading Co առեւտրային ընկերության տնօրեն Ջավեդ Շեյխը, որը ժամանել է Երեւանի ոսկերչական շուկա՝ մի շարք այլ երկրների գնորդների հետ միասին։
«Էմիրություններում գնորդները բծախնդիր են ու սովոր են ավելի թանկարժեք զարդերի։Այստեղ հիմնականում աշխատում են 14 կարատանոց ոսկու հետ, իսկ մեզ մոտ պահանջված են ավելի բարձր հարգադրոշմի ոսկին՝ 21 ու 22 (որոնք մոտ են մաքուր ոսկուն- խմբ․)»,- նկատեց նա։
Իսկ զարդերը, հավելեց նա, իրենց որակով վատը չեն, բայց պետք է ժամանակակից սարքավորում, որով զարդերը նույնիսկ վիզուալ այլ տեսք են ստանում։ Դրանցով հայկական զարդերը կստանան շահեկան, ժամանակակից երանգ, հավելեց նա։