Տարվա մեգանախագիծ. MTV.am երաժշտական ալիքը նշում էր հոբելյանական տարեդարձը.
LIFEՕրերս հայաստանյան ժամանցի վայրերից մեկում տարվա երաժշտական հիշարժան իրադարձություն էր նշվում : Շոու բիզնեսի վառ ու էքսցենտրիկ ներկայացուցիչները բոլորն այնտեղ էին և չէին թաքցնում ցուցադրել հագ ու կապը, որն ընտրված էր հատուկ այդ օրվա համար :
PAST.am - ը տեղեկացավ, որ MTV .am երաժշտական ալիքի տասնամյա տարեդարձին հատուկ հյուրեր էին հրավիրված արտերկրից :
Մի քանի ժամ տևողությամբ շոուն վարում էր մոսկվայաբնակ հայտնի շոումեն Լևոն Ոսկանյանը. չթաքցնենք ու ասենք , որ նա իր պրոֆեսիոնալիզմով միջոցառումը հասցրեց գագաթնակետին, հիացնելով ոչ միայն հանդիսատեսին, այլև հրավիրված հայտնիներին : Տեխնիկական մասը նույնպես վստահված էր մոսկվայաբնակ Տիգրան Ստեփանյանին , ով շտապող հայտնիների ելույթից առաջ համբերատար ու անթերի իր գործն էր անում :
Երեկոյի առանձնահատուկ հյուրերն էին Սևակ Խանագյանն ու Դաթոն :
Նրանց ելույթների ընթացքում հույզերի փոթորկում էին հայտնվում ներկաները :
Երևանաբնակ երգիչները հետ չմնացին իրենց վերոհիշյալ գործընկերներից ու գեղեցիկ կատարումներով շնորհավորեցին սիրելի հեռուստաալիքի աշխատակիցներին , որոնք ի դեպ տոնական ու շլացուցիչ տեսք ունեին : Ծիածանոտ երեկոն եզրափակվեց հրավառությամբ , հյուրասիրությամբ և համընդհանուր դրական զգացողությամբ :
PAST.am - ը մաղթում է , որպեսզի նրանց եթերը շարունակվի լեցուն լինել այնպիսի դեմքերով , որոնք վաստակում են արտիստ կոչվելու պատիվը :
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



