Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկնել է ԱՄՆ
SPORT«Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 9-ին մեկնել է ԱՄՆ, որտեղ կայանալիք շրջագայության ընթացքում կանցկացնի մի շարք ընկերական խաղեր: Անգլիական ակումբի կազմում մեկնել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ եւ կատարել հետեւյալ գրառումը. «Պատրաստ եմ մեր մինչմրցաշրջանային հավաքին»:
Ինքնաթիռում Մխիթարյանի կողքին նստած է եղել շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը, որը վերջերս պորտուգալական «Բենֆիկայից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում առաջին ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 16-ին` ուժերը չափելով «Լոս Անջելես Գելաքսիի» հետ:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



