Բրիտանական խորհրդարանական․ Բրիտանիայի հեռացումը ԵՄ-ից կարող է եւ չկայանալ
INTERNATIONAL NEWSԵՄ-ից Բրիտանիայի հեռացումը կարող է եւ չկայանալ՝ այդ հարցի շուրջ տարբեր կուսակցությունների միջեւ տարաձայնությունների պատճառով։ Նման տեսակետ է արտահայտել բրիտանացի խորհրդարանական, Լիբերալ դեմոկրատական կուսակցության տեղակալ Վինս Քեյբլը, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով, վարչապետ Թերեզա Մեյի ձախողումը խորհրդարանական ընտրություններին կասկածի տակ է դրել ԵՄ-ից Մեծ Բրիտանիան դուրս բերելու նրա ունակությունը՝ սրելով այն բանավեճը, թե ինչ համաձայնագիր պետք է քննարկի բրիտանական կառավարությունը։ «Ես սկսում եմ մտածել, որ բրեքսիթը, գուցե երբեք չկայանա»,- նշել է Քեյբլը։ «Խնդիրներն այնքան հսկայական են, ու երկու հիմնական կուսակցությունների ներսում տարաձայնությունները այնքան մեծ են, որ ես չեմ տեսնում սցենար, որի դեպքում դա կարող է տեղի ունենալ»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



