Շվեդիայի ու Ճապոնիայի առաջնորդները պահանջել են, որ Հյուսիսային Կորեան դադարեցնի հրթիռային փորձարկումները
INTERNATIONAL NEWSՇվեդիայի ու Ճապոնիայի առաջնորդները պահանջել են, որպեսզի Հյուսիսային Կորեան դադարեցնի հրթիռային փորձարկումները ու խոստացել են ակտիվացնել համագործակցությունը ԱՄՆ անվտանգության խորհրդում, հայտնում է AP-ն։
Շվեդիա կատարած այցի շրջանակում Ճապոնիայի վարչապետ ՍԻնձո Աբեն, նրա շվեդ գործընկեր Ստեֆան Լոֆվենը Փհենյանի միջուկային փորձարկումները բնութագրել են որպես սպառնալիք գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը։
Աբեն դատապարտել է Ստոկհոլմի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունը, երբ բեռնատարի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտնին, սպանելով 5 ու վիրավորելով 14 մարդու։
Առաջնորդները քննարկել են նաեւ երկկողմանի առեւտրային կապերը։
Աբեի այցը Ստոկհոլմ նրա սկանդինավյան շրջագայության առաջին փուլն էր։ Նա նաեւ այցելելու է Ֆինլանդիա ու Դանիա ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



