Լոռիում 60 հատ սոճի հատելու համար 9 ամսվա ազատազրկման դատապարտված երիտասարդի դատավճիռը փոխվեց
ECONOMICSՎերաքննիչ դատարանը բավարարել է Լոռու մարզում 60 հատ սոճի ապօրինի հատելու համար 9 ամսվա ազատազրկման դատապարտված 32-ամյա Կարեն Սահակյանի բողոքը: Կարեն Սահակյանը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան եւ պահանջել բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ իր նկատմամբ պատիժը նշանակել պայմանականորեն: Վերաքննիչը բավարարել է նրա բողոքը եւ նրան դատապարտել 3 ամսվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշմամբ:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել 32-ամյա Կարեն Սահակյանին Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 9 ամիս ժամկետով, նրան զրկելով ղեկավար եւ նյութական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 2 /երկու/ տարի ժամկետով: Դատարանը մասնակի բավարարել է նաեւ քաղաքացիական հայցը. 32-ամյա երիտասարդից կբռնագանձվի 2 մլն դրամ: Նշենք, որ ըստ նախաքննության տվյալների՝ Սահակյանը պետությանը պատճառել էր 1.5 մլն դրամի վնաս: