Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Հայերի աչքերով․ Ավստրալացիներն անկեղծորեն համարում են, որ հենց կենդանիներն են Երկրի տերերը (ֆոտո)

LIFE

NEWS.am-ը ներկայացնում է «Հայերի աչքերով» նախագիծը, որի շրջանակում թղթակից Անի Աֆյանը պատրաստել է հարցազրույցների շարք, որոնց ընթացքում աշխարհի տարբեր երկրներում ապրող կամ կյանքի փորձ ունեցող հայերը պատմում են տեղի բնակչության կենցաղի առանձնահատկությունների, սովորությունների ու ավանդույթների մասին։

Դիանա Հակոբյան, 29 տարեկան։ Կրթությամբ լրագրող, մասնագիտությամբ չի աշխատել։ Դաստիարակում է երկու երեխաների։ Ազատ ժամանակը նվիրում է ձեռագործությանը։ Երազում է երեխաների համար ձեռագործության ստուդիա բացելու մասին։ 2 տարի ապրել է Ավստրալիայում, շատ է ճանապարհորդել ու հասկացել է մեկ բան՝ հյուր գնալը լավ է, բայց տանն ավելի լավ է։

«Փախուստ դրախտից»՝ այսպես ես կանվանեի մեր վերադարձը հիասքանչ, բայց սարսափելի այլատյաց քաղաքից, որը Թաունսվիլ է կոչվում։ Բայց ամեն ինչի մասին հերթով

Ավստրալիայի հետ ծանոթությունը սկսվել է ապրանքային գնացքի երկարության հերթից։ Երեխաների հետ ճամփորդող ուղեւորների հանդեպ օդանավակայանի աշխատողների կատարյալ անտեսումից։ Դուստրս այդ ժամանակ մեկ տարեկան ու չորս ամսեկան էր ու մենք մեկուկես ժամ հերթ էինք կագնել անձնագրային հսկողություն անցնելու համար։

Փոխարենը հաշմանդամներին շատ հոգատար են վերաբերվում, համբերատար, ու կարեւորը, շենքերում ու փողոցներում ամեն ինչ նախատեսված է սահմանափակ հնարավորություններով մարդկանց առավելագույն հարմարավետ տեղաշարժի համար։ Օրինակ բոլոր ավտոբուսները սարքավորված են ավտոմատ շարժական շարժակներրով, ինչը թույլ է տալիս հաշմանդակի սայլակով անարգել մտնել փոխադրամիջոց։ Ավտոբուսների հին մոդելներում վարորդը ձեռքով է շարժում հարթակը։

 

Առաջինն, ինչ ես տեսա օդանավից դուրս գալուց հետո, հսկայական պաստառ էր՝ «Ավստրալիայում բնակվում է սարդերի ավելի քան 1300 տեսակ» գրությամբ։ Հանկարծ ես ու ամուսինս հասկացանք, թե որտեղ ենք հայտնվել։

Շուտով սկսվեցին մեր երկարատեւ ու տքնաջան ջանքերը՝ միաձուլվել զանգվածներին։ Բայց դրանք ապարդյուն էին։ Դու կարող ես ուտել նրանց սիրելի սնունդը, դիտել նրանց սիրելի հեռուստաշոուները, կատակել նրանց նման, հագնվել նրանց նման, բայց միեւնույն է մանկապարտեզում ծնողական ժողովներին դու կնստես օտարերկրացիների կողքին։

Ավստրալացիները պատրաստ են օգնել։ Նրանք ցույց կտան ճանապարհը, կպատմեն ավտոբուսների ժամանակացույցի մասին, կգտնեն քո երեխայի խումբը, բայց դժկամությամբ են համաձայնում ավելի մտերիմ շփումների։ Երիտասարդ ընտանիքը քեզ չի հասկանա, եթե մի քանի օր նրանց հետ այգում շփվելուց հետո դու նրանց հանկարծ հրավիրես քո տուն։ Նրանք փողոցներում չեն ծանոթանում, չնայած գուցե չեն ծանոթանում միայն « ոչ յուրայիների» հետ։ Իսկ ընդհանուր առմամբ նրանք ժպտերես են, հանգիստ, ծայրահեղությունների մեջ չեն ընկնում, կայուն են, շատ նման իրենց կլիմային։ Սեզոնային փոփոխությունների կատարյալ բացակայություն։ Միշտ շոգ է, երբեմն տաք, հազվադեպ՝ հով, իսկ հետո նորից շոգ։ Գուցե միայն մուսոնային անձրեւներն են խախտում այդ միապաղաղությունը։

Ջերմաստճանը +10-ից չի նվազում, բայց ավստրալացիների համար դա նույնն է, ինչ – 30-ը։ Նրանք շատ վատ են դիմանում ցրտին, ու ձմռանը ավտոբուսի կանգառում կանգնած, անընդհատ լսում ես, թե ինչպե սեն նրանք դժգոհում «սարսափելի սառնամանիքի» մասին։

 

 

 

Թաունսվիլում տները վատ են մեկուսացված, ու ջերմաստիճանի նվազագույն նվազումն անգամ ազդում է տան ներսի ջերմաստիճանի վրա։ Այդ մենք ենք Հայաստանում ուգգերով փողոց դուրս գալիս, իսկ նրանց մոտ դրանք ձմեռային հողաթափիկներ են։

Ինչպիսի կլիմա է, այդպիսին էլ վաճառասեղանների վրայի մթերքներն են։ Ձմերուկների, սեխերի, դեղձի, վարունգի ու լոլիկի հավերժ սեզոն։ Սկզբում սիրելի մրգերի հասանելիությունը ուրախացնում է, ուզո՞ւմ ես հունվարին ձմերուկ ուտել՝ խնդրեմ։ Իսկ հետո դա սկսում է հոգնեցնել՝ ասես առհասարակ չես շարժվում առաջ, չես զգում, թե ինչպես է անցնում ամիսը, տարին, ինչպես է ապրիլը սեպտեմբեր դառնում։

Ի դեպ, ելակից բացի բոլոր մյուս հատապտուղները, օրինակ ազնվամորին, հապալասը, շատ թանկ են ու վաճառվում են միշտ փոքր տուփերով։ Եվ ոչ թե Հայաստանի նման, որտեղ շուկայում տատիկը մի ամբողջ դույլ ազնվամորի է վաճառում։ Այստեղ գնահատում են յուրաքանչյուր հատապտուղը։ Բայց ամենաշատն ինձ զարմացրեց նրանց «զգույշ» վերաբերմունքը արքայանարինջի հանդեպ։ Դրանք վաճառվում են հատով ու դրանք ուտում են նախապես կեղեւը մաքրելուց հետո, կարտոֆիլի նման։

Ավստրալացիներին կարելի է համարձակորեն անվանել մսակեր։ Մսի վաճառասեղաններին մսի տարբեր տեսակների, երշիկների, նրբերշիկների, մսագնդերի, մսով կարկանդակների առատություն է։ Մեզ համար ամենահետաքրքիրն ագեվազի միսն էր, ավելի ճիշտ դրանից պատրաստված կոտլետները ։ Այդպես էլ չկարողացա համտեսել։ Սարսափելի ուժեղ ասոցացիաներ էր առաջանում կատուների հետ։

Ի դեպ, ագեվազները ազատորեն տեղաշարժվում են փողոցներում։ Կարելի է մոտենալ դրանց , շոյել, կերակրել։ Ագեվազի այդ տեսակը կոչվում է «վալաբի»։ Դրանք կարճահասակ են ու շատ մարդամոտ։ 

 

 

Ավստրալացիների սիրելի կերակրատեսակներից է մսով կարկանդակը։ Այն իրենից ներկայացնում է շերտավոր խմորից պատրաստված փակ զամբյուղ՝ տավարի մսի միջուկով։ Այդ համեղ կարկանդակը թխվում է 15 րոպեում։ Ու ոչ մի ագեվազի միս։

Ավստրալացիները սիրում են ուտել փողոցում։ Հասարակական այգիներում հատուկ գազօջախներ են տեղադրված՝ բարբեքյու պատրաստելու համար։ Հիմնականում տեղի բնակիչները նրբերշիկներ են խորովում։

Քաղաքային իշխանությունները հետեւում են գազօջախների մաքրությանը։ Ամեն օր վաղ առավոտյան հատուկ ծառայությունները մաքրում են դրանց մակերեսը։ Նշեմ, որ մարդիկ նույնպես օգտվելուց հետո լավ մաքրում են դրանք։

Ավստրալացիների եւս մեկ սիրելի կերակրատեսակ է վեջիմայթը՝ եթե այդ մուգ շագանակագույն աղի մածուկը կարելի է կերակրատեսակ համարել։ Այն ստանում են թթխմորի խտանյութից։ Ավստրալացիները պաշտում են այն ու օգտագործում են կարագի փոխարեն։ Առհասարակ նրանք շատ են հպարտանում իրենց ազգային խոհանոցով ու արտադրանքներով։ Ավստրալիայում արտադրվող ապրանքների վրա միշտ կա ագեվազով լոգոտիպ՝ սեփական երկրի համար հպարտության նշան։ 

 

Հանգստյան օրերին Թաունսվիլի փողոցներում բացվում է բանջարեղենային շուկա։ Հենց բոլոր շրջաններից ագարակատերերը վաճառասեղաններին շարում են իրենց բերքը, սկսվում է ամենահետաքրքիրը։ Մարդիկ սակարկում են յուրաքանչյուր արքայախնձորի համար, խաղողի յուրաքանչյուր որթի համար (գրեթե բոլոր բանջարեղենն ու մրգերը վաճառվում են հատով ու չեն կշռվում)։ Նման սակարկությունների իմաստը ոչ թե մի քանի դոլար տնտեսելն է, այլ բուն ընթացքից հաճույք ստանալը, ազարտը։ Մարդիկ, կարելի է ասել, այդպես լիցքաթափվում են։ Իհարկե նրանք լիցքաթացվում են ոչ միայն շուկայում սակարկելով։

Ես ավստրալացիներին երկու տեսակի կբաժանեի։ Ոմանք շատ են քայլում, սարեր բարձրանում, զանազան առողջարար ըմպելիքներ խմում, ինչն էլ նրանց համար նշանակում է հանգիստ։ Իսկ մյուսները նախընտրում են բարերն ու իհարկե պոկերը։ Պոկերը շատ տարածված է տարեցների շրջանում, ովքեր արդեն ինչքան հարկն է աշխատել են ու հիմա համարձակորեն ծախսում են իրենց փողերը;

Ոգելից խմիչքներ, ծխախոտներ՝ երբեմն դրանք ոչ թե հասարակ ծխախոտեր են, այլ ծխելու խառնուրդներ՝ մարիխուանայի որոշ քանակությամբ։ Այդ ամենը Ավստրալիայում թույլատրված է։ Կառավարությունը, որքանով ինձ հայտնի է, ոչ մի կերպ չի կարողանում որոշակի սահմանափակում մտցնել նման ծխելու խառնուրդների համար, իսկ առհասարակ արգելել՝ ըստ երեւույթին չի ուզում։

 

 

Նաեւ իշխանությունները հանգիստ են արձագանքում ԼԳՏԲ համայնքի լսարանի վրա կենտրոնացած ռադիոկայանի առկայությանը։ Ռադիոկայանը հիմնվել է Մելբուրնում ու աշխատում է առայսօր։ Կարո՛ղ եք պատկերացնել, թե ինչ թեմաներ են եթերում քննարկվում ու ինչ երաժշտություն է հնչում։

Ավստրալիան աշխարհի միակ երկիրն է, որտեղ ընտրությունների չներկայացող քաղաքացուն տուգանում են։

Առհասարակ Ավստրալիան ինձ համար ոչ թե մարդիկ են, դեմքերը, այլ անվերջանալի քանակության թռչուններ, կենդանիներ, ծառեր ու ծաղիկներ։ Գուցե դա է պատճառը, որ երբ ես փորձում եմ որեւէ զվարճալի ու հետաքրքիր բան հիշել, հիշում ես գուցե միայն խավարասերներին, որոնք հենց պատուհանից են տուն սողոսկում, չղջիկներին, որոնց աղտոտում են ամբողջ այգին, բայց որոնց միաժամանակ ոչ ոք չի դիպչում, քանի որ ավստրալացիները անկեղծորեն համարում են, որ հենց կենդանիներն են Երկրի տերերը։

Հանրային լողափերի մոտ, որտեղ մոտակայքում մացառուտներ են, հատուկ նշաններ են տեղադրում, որ իբեւ լողալ կարելի է, բայց այստեղ կան կոկորդիլոսներ, զգույշ եղեք։ 

Այն վայրում, որտեղ կաչաղակը բուն է հյուսել, իսկ կաչաղակներն այստեղ շատ ագրեսիվ թռչուններ են, տեղադրում են նշան, որի վրա գրված է «չվազել ու հեծանիվ չվարել»,  քանի որ թռչունը կարող է վախենալ ու հարձակվել։ Եղել են նաեւ երեխաների վրա հարձակման դեպքեր։ Այդուհանդերձ ոչ ոք կանչաղակին չի քշի ու չի քանդի դրա բունը։ Ավստրալացիները չեն քշի թռչունին, նույնիսկ եթե այն որոշի բուն հյուսել հենց նրանց պատուհանի տակ ու ամբողջ օրը առավոտյան ժամը 5-ից ձայներ հանի այնտեղ։

Ի դեպ, թռչունները ամենահաճելի հիշողություններից են։ Դրանք միշտ երգում են՝ գիշեր ցերեկ։ Սկզբում դա անտանելի էր, իսկ հետո սկսեցինք կուկաբարրային տարբերել սեւ կակադուից։ Մենք նույնիսկ սովորեցինք գիշերը երգող թռչունների միջոցով ժամանակը գուշակել։

Թաունսվիլում բնակության երկու տարիների ընթացքում մենք ոչ մի հայի չենք հանդիպել։ Առհասարակ քչերը գիտեին, թե որտեղ է գտնվում Հայաստանը։ Միայն վերադառնալիս անձնագրային հսկողություն անցնելիս ոստիկանն ասաց «Հա, փաստորեն դուք այն երկրից եք, որը Վիկ Դարչինյանի ու Քիմ Քարդաշյանի հայրենիքն է»։ Ահա այդպես։

Արդեն օդանավում, վերեւից նայելով Թաունսվիլին, գլխումս մի միտք ծնվեց՝ «մենք փախչում ենք դրախտից»։ Ավստրալիան զարմանալիորեն գեղեցիկ երկիր է։ Սակայն այն ինձ համար ոսկե վանդակ է դարձել։ Ոչ մի հարազատ, ոչ մի ընկեր, ազգական, իսկ այդ ամբողջ գեղեցկությունը անկրկնելիությոնը, բացառիկությունը մնաց օտար, գուցե բացառությամբ թռչունների, որոնք օրուգիշեր աղմկում էին պատուհանի տակ։ 

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025