Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Երեխային դաստիարակելու, վստահությանն արժանանալու և հոգատարություն դրսևորելու 44 ոսկե կանոն

LIFE

Այս խորհուրդներն անհրաժեշտ են բոլոր այն մեծահասակներին, որոնք շփվում են երեխաների հետ, ուստի հարկավոր է պարբերաբար վերհիշել դրանք և չմոռանալ, որ սերն ու ըմբռնումը շատ պարզ ու բնական բաներ են:   1.      Հարկավոր է հնարավորինս հաճախ օգտագործել «սեր» բառը:   2.      Պետք է շատ զգույշ լինել քննադատություն անելիս: Կարելի է միայն ցույց տալ երեխային ճիշտ ուղին:   3.      Եթե դուք բավարար ուշադրություն չեք դարձնում երեխային, միևնույն է հարկավոր է նրան սեր ու ջերմություն պարգևել:   4.      Սովորեցրեք երեխային «ինչու»-ի սկզբունքները, այլ ոչ թե ինչ անել և ինչ չանել:   5.      Երեխային հարկավոր է սիրով դաստիարակել: Նույնիսկ պատժելիս կամ որևէ բանից զրկելիս հարկավոր է սիրով դա անել:   6.      Հարկ է հիշել, որ երեխաները հաճախ արտացոլում են այն, ինչ նրանց սովորեցրել են:   7.      Սովորեցրեք նրանց վստահել ճշտին և միշտ ճիշտը խոսել: Օրինակ ծառայեք երեխայի համար:   8.      Բացի այդ, հարկավոր է համբերատար լինել:   9.      Հարցրեք երեխային, թե ինչի կարիք նա ունի և աշխատեք հնարավորինս օգնել նրան:   10.  Եթե դուք սթրեսային իրավիճակում եթ և չեք կարող շփվել երեխայի հետ, հասկացրեք նրան, որ դա միայն ձեր խնդիրն է և նա ոչ մի մեղք չունի:   11.  Հարկ է հիշել, որ երեխաները սիրո կարիք ամենից շատ ունենում են այն ժամանակ, երբ նրանք ամենից քիչն են դրան արժանի:   12.  Սովորեք երկար լսել երեխային և չընդհատել նրան:   13.  Սովորեցրեք նրան կարեկցել, այլ ոչ թե պարզապես ներողություն խնդրել:   14.  Ներողություն խնդրեք, եթե որևէ սխալ եք թույլ տվել:   15.  Սովորեցրեք երեխային էթիկայի կանոններն ու սկզբունքները, որոնցով հետագայում նրանք կկարողանան առաջ շարժվել ու որոշումներ կայացնել:   16.  Ոչ մի դեպքում չի կարելի ծաղրել երեխային կամ ստիպել, որ ամաչի: Դա նրանց «մեղքը» չէ, այլ այն ինչի կարիք նրանք ունեն և ինչ պետք է նրանց սովորեցնել:   17.  Ցույց տվեք երեխային, որ ձեզ հաճելի է նրա հետ ժամանակ անցկացնելը: Եթե իրականում հաճելի չէ, ապա խնդիրը ձեր մեջ է:   18.  Մի համեմատեք ձեր երեխաներին, որիշ երեխաների հետ: Փոխարենը օգնեք նրանց զարգացնել իրենց յուրահատկությունն ու գտնել սեփական ուղին:   19.  Հարկ է հիշել, որ երեխաները հարգում են մեծահասակի ասածը, միայն եթե հարգում են մեծահասակին:   20.  Սովորեցրեք երեխային կիսվել ունեցածով, սակայն մի ստիպեք նրանց: Եթե նա սիրո պակաս չունենա, ապա կկիսվի, սակայն եթե նա չի կարողանում տալ իր ունեցածի կեսը, ապա նա սիրո ու ուշադրության կարիք ունի:   21.  Փոքրիկ երեխաներին հարկավոր է հաճախ գրկել ու գուրգուրել, սակայն երբ նրանք մեծանում են, նրանք ավելի շատ են ունենում այդ սիրո կարիքը:   22.  Սովորեցրեք երեխային հասկանալ, թե ինչ է շնորհակալությունը, այլ ոչ թե ստիպեք շնորհակալություն հայտնել:   23.  Երեխաները միշտ պետք է անձնական տիրույթ ունենան, հատկապես, եթե ունեն դրա կարիքը:   24.  Ծնողները պետք է ավելի շատ գովեն երեխաներին և ավելի քիչ քննադատեն:   25.  Բացի այդ, հարկ է հիշել, որ բավարար սեր ու ջերմություն ստացած երեխան հետագայում կարող է նույն կերպ արտահայտել իր սերը, իսկ նա, ով ունեցել է այդ սիրո կարիքը, կարտացոլի դա իր բնավորության գծերում:   26.  Սովորեցրեք երեխային ճիշտ օգտագործել ու խնայել գումարը և օրինակ ծառայեք նրա համար:   27.  Երբեք շեշտը մի դրեք գնի վրա:   28.  Սովորեցրեք երեխային հասկանալ, թե ինչ է իմաստը և ինչ է մտադրությունը:   29.  Ոգևորեք նրանց և աջակցեք բոլոր լավ գծերի համար: Մի պահանջեք կամ մի սպասեք, որ նրանք ավելի լավը կդառնան:   30.  Հարկ է հիշել, որ տված խոստումները հարկավոր է միշտ կատարել, իսկ չկատարելու դեպքում հիմնավորել, թե ինչու: Օգնեք նրանց հասկանալ այն իրավիճակը, որի հետևանքով դուք ստիպված եղաք փոխել ձեր մտադրությունը: Երեխաները զգում են, թե երբ խոստումը չկատարվեց և դա նրանց համար կանոնավոր է դառնում:   31.  Պատասխանեք երեխաների բոլոր հարցերին:   32.  Եթե ձեզ դուր չեն գալիս երեխայի ընկերները, ապա աշխատեք սովորեցնել նրանց, թե ինչպես է պետք ընկերներ ընտրել:   33.  Միշտ ներկա գտնվեք նրա միջոցառումներին ու սպորտային մրցաշարերին և շփվեք նրա ուսուցիչների ու մարզիչների հետ:   34.  Հետևողական եղեք:   35.  Սովորեցրեք երեխաներին հասկանալ իրենց իսկ զգացմունքներն ու ճիշտ ցուցաբերել դրանք:   36.  Երեխաներին հարկավոր է հնարավորինս շատ հաճոյախոսություններ անել, ընդ որում՝ անկեղծ հաճոյախոսություններ: Եթե դուք չեք կարողանում դա անել, ապա խնդիրը ձեր մեջ է:   37.  Եթե երեխան սխալ է գործում, ապա հարկավոր է նախ խորհուրդ տալ, սովորեցնել, ոգևորել ու ըմբռնումով մոտենալ և միայն ծայրահեղ դեպքում պատժել:   38.  Եթե երեխան սկսում է քիչ շփվել ձեզ հետ, ապա հարկավոր է ավելի շատ սիրել նրան, այլ ոչ թե պահանջներ ներկայացնել:   39.  Երեխաների համար հարկավոր է համեղ ու օգտակար բաներ պատրաստել: Հաճախ պետք է պատրաստել նրանց սիրած ուտեստները: Բացի այդ, հարկավոր է սովորեցնել նրանց առողջ սնունդ ընտրել:   40.  Երեխային պետք է սովորեցնել պատասխանատու լինել ճիշտ տարիքում: Աշխատեք խուսափել այնպիսի արտահայտություններից, ինչպիսին «Դու մեծ ես և պետք է պատասխանատու լինես» արտահայտությունն է:   41.  Եթե երեխայի պահվածքի մեջ նկատում եք փոփոխություններ, ապա աշխատեք հնարավորինս «բաց» լինել, որպեսզի նա կարողանա խոսել ու կիսվել ձեզ հետ:   42.  Սովորեք հասկանալ, թե երբ է երեխան ծանր ժամանակներ ապրում:   43.  Սեփական օրինակով սովորեցրեք նրան չուշանալ և միշտ կատարել խոստումները:   44.  Հարկավոր է հիշել, որ երեխաներին պետք է միշտ սիրել՝ անկախ ամեն ինչից: Հատկապես հարկավոր է ջերմություն ու սեր դրսևորել զայրանալիս, ինչը կօգնի կառավարել զայրույթը: Հակառակ դեպքում երեխան կմտածի, որ ձեր մեջ խոսող զայրույթն ավելի ուժեղ է քան սերը: Այս կերպ դուք կարող եք շատ վատ օրինակ ծառայել երեխայի համար, ինչը հետագայում սարսափելի հետևանքներ կունենա: 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan