Բասկետբոլի կանանց հավաքականը երկրորդն է Եվրոպայի առաջնությունում
SPORTՀայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում հաղթեց Կոսովոյին և գրավեց 2-րդ հորիզոնականը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մալթայում ընթացող կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի ընտրանին 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց:
Այս անգամ Վահագն Հարությունյանի սաները 68:52 հաշվով առավելության հասան Կոսովոյի նկատմամբ: Հայաստանի ընտրանին ավարտեց ելույթները C դիվիզիոնում` 4 հանդիպումներում տոնելով 3 հաղթանակ:
Հայաստանի հավաքականն ապահովեց 2-րդ հորիզոնականն առաջնությունում: Առաջնության վերջին խաղում առաջատար Կիպրոսը մրցելու է Ջիբրալթարի հետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



