«Ալաշկերտ»-ը մեկնում է Բելառուս
SPORTՀայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» վերջին մարզումն անցկացրեց սեփական ստադիոնում` նախապատրաստվելով Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի` Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի դեմ արտագնա խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 10-ին «Ալաշկերտ»-ի պատվիրակությունը ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի գլխավորությամբ կմեկնի Բելառուսի մայրաքաղաք: Հուլիսի 10-ին թիմը կմարզվի Մինսկում, իսկ հաջորդ օրը նախախաղային մարզում կանցկացնի «Բորիսով Արենա» մարզադաշտում:
ԲԱՏԷ – «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին «Բորիսով Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



