Արթուր Ջանիբեկյանը 4-րդ անգամ արժանացել է «Ռուսաստանի լավագույն մեդիա-մենեջեր» մրցանակին
SOCIETY«Գազպրոմ-մեդիա հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի և ТНТ հեռուստաալիքի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը դարձել է «Ռուսաստանի մեդիա-մենեջեր 2017» 8-րդ ազգային մրցանակի դափնեկիրը: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։ Մրցանակաբաշխությունն անցկացվել է հուլիսի 6-ին, Մոսկվայում: Արթուր Ջանիբեկյանն արդեն չորրորդ անգամ է դառնում այս մրցանակի դափնեկիրը: Մրցանակին հայազգի գործարարն արժանացել է «սուբհոլդինգի արդյունավետ կառավարման և զարգացման, ինչպես նաև ժամանցային ու հումորային կոնտենտ ստեղծելու ասպարեզում ակնառու նվաճումների համար»: Գ Ո Վ Ա Զ Դ 90 հավակնորդից լավագույն թոփ-մենեջերներին 4 փուլով ընտրել են հասարակական կազմակերպությունները, փորձագիտական խորհրդի անդամները (450 մարդ), ժյուրիի և մրցանակաբաշխության հոգաբարձուների խորհրդի անդամները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



