Դանակահարություն Գյումրիում. 35-ամյա տղամարդու թոքը վնասվել է.
SOCIETYՔիչ առաջ Գյումրիում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել: Քաղաքի կենտրոնում՝ Ռեպինի փողոցում, դանակահարվել է 35-ամյա մի տղամարդ՝ Սամվել Հ.-ն: Տուժածի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի աջ կեսի կտրվածք, արյունահոսող, թափանցող վերք: Վնասվել է թոքը: Այս պահին նա ստանում է համապատասխան բուժօգնություն: Armtimes.com-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 19:30-20:00-ն ընկած ժամանակահատվածում: Տուժածը հիվանդանոց է տեղափոխվել 20:10-ի սահմաններում: Գյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Սամվել Հ.-ն ինչ-որ անձի հետ վիճել է, միջադեպն ավարտվել է դանակահարությամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



