Էրդողանը և Ալիևը Ստամբուլում խոսել են ղարաբաղյան հակամարտության մասին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած Համաշխարհային նավթային 22-րդ կոնգրեսի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:
Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Թուրքիայի նախագահը հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել «փոքր եղբորը»՝ կարծիք հայտնելով, թե հիմնախնդիրը պետք է կարգավորվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:
Նախագահները նշել են, թե «Թուրքիան և Ադրբեջանն ամեն հարցում կողք կողքի են կանգնած»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



