Քենիայի շրջաններում երեք ամսով պարետային ժամ է հայտարարվել
INTERNATIONAL NEWSՔենիայի կառավարությունը երեք ամսով պարետային ժամ է հայտարարել Սոմալիիի սահմանամերձ շրջաններում իսլամիստական ահաբեկչական «Աշ-Շաբաբ» խմբավորման կողմից ավելի հաճախակի դարձած հարձակումների պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կարգադրությունը գործելու է ամեն օր՝ ժամը 18:30-ից մինչև 06:30-ը: Պարետային ժամի հիմնական նպատակը ահաբեկիչների գործողությունների հետ կապված հարցերը կարգավորելն է:
Նախորդ շաբաթ զինյալները Քենիայի հյուսիս-արևելքում՝ Սոմալիի սահմանից ոչ հեռու գլխատել էին առնվազն 10 մարդու:
Սոմալիում գտնվող «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորումը սերտ կապեր ունի ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման հետ: Այն Սոմալիի կառավարության դեմ զինված պայքար է տանում՝ խանգարելով ՄԱԿ-ի հումանիտար գործունեությանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



