ԱՄՆ լողափներից մեկում 2 դեռահասներ շնաձկան հարձակման պատճառով զրկվել են ձեռքերից
INTERNATIONAL NEWSԱՄՆ Հյուսիսային Քարոլինայի լողափներից մեկում շնաձկան հարձակումից տուժել են 2 դեռահաս։ Երկու միջադեպն էլ պատահել են Օուք Այլենդ քաղաքում։
Առաջին դեպքը տեղի է ունեցել ժամը 16։00-ի սահմաններում։ Մոտակայքում լողացող տղամարդը լսել է 14-ամյա աղջկա ճիչը ու օգնության հասել։ Հիվանդանոց տեղափոխված աղջիկը կորցրել է ձախ ձեռքի մի մասը եւ կարող է զրկվել նաեւ ոտքից։
Կես ժամ անց նույն լողափում շնաձուկը հարձակվել է 16-ամյա մի տղայի վրա, որը կորցրել է ձախ ձեռքը։
Ինչպես հայտարարել է քաղաքապետ Բեթթի Ուոլլեսը, հունիսի 15-ին տեղի կունենա խորհրդակցություն, որի ժամանակ քաղաքային իշխանությունները լողափի փակման անհրաժեշտության մասին որոշում կկայացնեն։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



