ԵԱՀԿ ԽՎ-ն հորդորել է Մինսկի խմբի համանախագահներին կրկնապատկել ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերը
SOCIETYԽորհրդարանական վեհաժողովը խորապես ափսոսում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում բացակայում է առաջընթացը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ԽՎ 26-րդ նստաշրջանի արդյունքներով ընդունված Մինսկի հռչակագրում:
Խորհրդարանական վեհաժողովը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ: Փաստաթղթում կոչ է արվել կողմերին առանց հետագա հապաղման առարկայական բանակցություններ սկսել հակամարտությանը հնարավորինս շուտ կայուն լուծում գտնելու համար:
ԵԱՀԿ ԽՎ-ն հորդորել է նաև Մինսկի խմբի համանախագահներին այս ուղղությամբ կրկնապատկել ջանքերը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



