Հայկ Գալստյանն առաջին հանդիպումն է անցկացրել «Շտուտգարտ»-ի կազմում
SPORTՀայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Հայկ Գալստյանը նորամուտն է տոնել գերմանական «Շտուտգարտ»-ի կազմում:
«Շտուտգարտ»-ը նախապատրաստվում է նոր մրցաշրջանին: Ուսումնամարզական հավաքի շրջանակում թիմն ընկերական հանդիպում է անցկացրել «Շտուտգարտ Կիկերս»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
Հայաստանի երիտասարդական թիմի անդամ Հայկ Գալստյանը մասնակցել է խաղի երկրորդ կեսին:
Գալստյանը «Շտուտգարտ» է տեղափոխվել հուլիսի 3-ին: Նրա տեղափոխության գործում մեծ դեր է խաղացել «Շտուտգարտի» գլխավոր մարզիչ Հանես Վոլֆի հետաքրքրությունը հայ ֆուտբոլիստի նկատմամբ: Գալստյանը 2015 թվականից հանդես էր գալիս «Բոխում»-ում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



