Վրաերթի ենթարկված 67-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է
SOCIETYԳյումրիի Շահումյան և Տերյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 67-ամյա տղամարդու և դիմել փախուստի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ավելի ուշ, 31-ամյա տղամարդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ Շահումյան և Տերյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ տղամարդուն վրաերթի է ենթարկել ինքը:
Վրաերթի ենթարկված քաղաքացին՝ 1950 թվականին ծնված Նորիկ Սարգսյանը, հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



