Yerevan, 01.September.2026,
00
:
00
BREAKING


Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն

POLITICS

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Եվրոպական միությունը եղել եւ մնում է Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը: Բազմիցս ընդգծել ենք, որ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Մենք հաստատակամ ենք Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները շարունակաբար խորացնելու եւ ընդլայնելու հարցում»: Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ այն պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով Õ �ւ բխում է մեր երկրի շահերից:

Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նախօրեին Եվրամիության խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ նոր, իրավաբանորեն պարտավորեցնող եւ լայնածավալ շրջանակային համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների մանդատը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման մասին՝ ԱԺ նախագահը փաստել է, որ այն ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է, եւ Հայաստանը հակամարտության լուծումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հովանու ներքո: Սակայն մտահոգիչ է Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը, որը հանգեցնում է լարվածության աճի եւ շփման գծում նոր զոհերի:

ԱԺ նախագահը հավելել է. «Չլուծված հակամարտությունները չեն կարող արդարացնել մարդու հիմնարար ազատությունների եւ արժանապատվության ոչնչացումը: Խավիարային դիվանագիտությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը. այդ երկրի իշխանությունները փորձում են քաղաքակիրթ աշխարհում վերականգնել իրենց վարկաբեկված հեղինակությունը զարտուղի ճանապարհներով»:

Այդ համատեքստում Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ զարմանալի չէ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովին Ադրբեջանի անդամակցության դադարեցման մասին որոշումը. դա վկայում է երկրում տիրող ավտորիտար ռեժիմի մասին:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ՀՀ Ազգային ժողով-Եվրախորհրդարան համագործակցությունը, քաղաքական երկխոսությունն ու փոխայցելությունները, ինչպես նաեւ բարձր է գնահատել պարոն Չարնեցկու մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին այս տարվա ապրիլին:

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ չորրորդ անգամ է այցելում Հայաստան, սակայն որպես քրիստոնյա, որպես մարդ՝ չի կարող մոռանալ իր այցելությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Նա նշել է, ուրախ էր այդ օրերին Հայաստանում ներկայացնելու Եվրոպական միությունը եւ 2015 թվականի ապրիլի 24-ը համարում է բեկումնային պահ հայ ժողովրդի համար. շատերն առաջին անգամ լսեցին Հայոց ցեղասպանության մասին:

Ռիշարդ Չարնեցկին կարեւորել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը:

Հանդիպման ավարտին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման բնագավառում ներդրած ավանդի համար Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով:

Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity