Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


«Քուանշ, պարոն գլխավոր դատախազ»

POLITICS
Ազգային ժողովի այսօրվա արտահերթում շարունակվում է ՀՀ գլխավոր դատախազության 2016 թվականի հաշվետվությունը:
 
 
Past.am-ի փոխանցմամբ՝ «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ «Քուանշ, պարոն գլխավոր դատախազ» անունը կրող ելույթով: Նա հիշեցրեց, որ, որ քուանշ բլոտում տալիս են՝ դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար:
 
Առաջին «քուանշը» վերաբերում էր Մարտի 1-ի գործին:
«Գլխավոր դատախազն ասում է, որ իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ 2008- Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, դրանք կատարած անձանց մեղադրանքը հիմնավորելուն ուղղված ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ»:
«Քուանշ, պարոն գլխավոր դատախազ, դուք ուզում եք ասել, որ հիմա որևէ գործողությո՞ւն եք կատարում Մարտի 1-ի գործով: Դուք կարո՞ղ եք սրել և ցույց տալ քննչական որևէ գործողության արձանագրություն, որ իրավապահ համակարգը որևէ գործողություն կատարում է: Դուք այդ հերթապահ նախադասությունը արտասանող արդեն 3-րդ գլխավոր դատախազն եք»,-նշեց պատգամավորը:
Փաշինյանի խոսքով՝ բոլոր զոհերը, բացի Տիգրան Աբգարյանից և Համլետ Թադևոսյանից, քրգործում բնորոշված են որպես զանգվածային անկարգության մասնակիցներ:
« «Չերյոմուխայի» 7 հատուկ միջոցի կիրառմամբ սպանված 7 ցուցարարների անուն-ազգանունները հայտնի են, 5 ոստիկանի կիրառած զենքով սպանվել են 3 հոգի, վկա չկա՞, չգիտե՞ք մարդկանց տեղակայման վայրերը, ե՞րբ են կրակել, ինչպե՞ս են կրակել: Բա ասում էիք՝ հազարավոր ժամեր նկարված տեսանյութեր կան, այդ տեսագրություններն ո՞ւր են, կորա՞ն, , Քոչարյանն է ասել, որ վիդեոներ կան, որտեղ ամեն ինչ նկարագրված է: Ամեն ինչ նկարագրված է, բացի սպանությունների կատարման դրվագների՞ց»:
 
Երկրորդ «քուանշը» Փաշինյանը տվեց «Սասնա ծռեր» խմբի անդամների տեսակցությունների արգելքին: Ըստ նրա՝ մեկ տարի է անցել, բայց այդ մարդկանց թույլ չեն տալիս տեսակցել անգամ իրենց երեխաներին: Գլխավոր դատախազն ԱԺ-ում ասել էր, որ մեղադրյալը կարող է ապօրինի ներգործություն ունենալ վարույթի իրականացման վրա. «Այդ մարդկանց՝ իրենց երեխաների հետ հանդիպել թույլ չտալը պայմանավորված է քրգործի շահերով:  Քուանշ, պարոն գլխավոր դատախազ, ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքն ասում է, որ մերձավոր ազգականների հետ թույլատրել տեսակցել՝ ծառայողների հսկողությամբ: Եթե նրանց հետ տեսակցություն թույլ տված լինեին և տեսնեին, որ, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանի 11-ամյա տղան փորձում է հորը ատոմային ռումբ փոխանցել, այդ ժամանակ արդարացում կունենային, կասեին՝ այս մարդկանց մանկահասակ երեխաները փորձում են խոչընդոտել, ընդհատել ենք: Իսկ այսպես ուղղակի արգելք դնելը, խոշտանգում է»:
 
Երրորդ «քուանշը» Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու «Ելքի» երաշխավորման հետ էր կապված: Նա մեջբերեց գլխավոր դատախազի արձագանքը, որ Ղուկասյանի պատշաճ վարքագիծը չեն կարող երաշխավորել: Փաշինյանի հիշեցերեց՝ ինքը և Մանե Թանդիլյանը որպես երաշխավոր են հանդես եկել:
«Բա եթե մի ամբողջ խմբակցության ասելը ձեր համար երաշխիք չի, բա ո՞ւմ համար է երաշխիք: Պիտի Անդրիաս Ղուկասյանը մարդասպան ռեցիդիվիստ լինե՞ր, որ ՀՀԿ-ի համար իմանայիք ձայներ է ապահովելու իր քուչում, ներում տայիք, ազատեի՞ք: Ընդհանրապես, ինչ ասում եք՝ ամեն ինչը կասկածի տակ է, ծայրից ծայր սուտ է, որովհետեւ դուք օրենքով չեք առաջնորդվում, դուք ամեն օր Բաղրամյան 26-ից հրահանգներ եք ստանում՝ էս մեկին ազատել, էս մեկին բռնել, էս մեկի վրա սարքել, էս մեկի վրա չսարքել, էս մեկին նկատել, էն մեկին չնկատել»»,-ասաց նա:
Փաշինյանն ասաց, որ եթե 9 պատգամավորի ասածը Դավթյանի համար երաշխիք չի, իր ասածն էլ իրենց համար երաշխիք չի, ծայրից ծայր սուտ է::
 
Հաջորդ «քուանշը» «Հաց բերողի» հետ էր կապված: Նիկոլ Փաշինյանն հիշեցրեց, որ գլխավոր դատախազին զգուշացրել են Արթուր Սարգսյանի կալանքը փոխել, զգուշացրել են, որ մահանալու է, սակայն վերջինս չի լսել:
««Հաց բերողը» հեղինակություն էր, մեր ժամանակների հերոսն էր, ուստի իշխանությունները չհանդուրժեցին, որ Սերժ Սարգսյանից բացի զուգահեռ ուրիշ հերոս լինի»,-ընդգծեց Փաշինյանը:
 
 
Անդրադառնալով գլխավոր դատախազի հայտարարոությանը, թե դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը զրոյացված են՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Քյարփինջը կապույտ»:

 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder