Yerevan, 29.August.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի ԱԳՆ-ի եւս մեկ աշխատակից է ապաստան խնդրել արտասահմանում

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանցի նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովի դեմ քրեական գործի հետ կապված` հետաքննությունը շարունակում է հարցաքննել Ադրբեջանի ԱԳՆ աշխատակիցներին, որոնք աշխատել են նրա հետ:

Այս մասին,  հայտնում է «Թուրան»-ը` հղում կատարելով տեղեկացված աղբյուրին:

Նրա պնդմամբ` արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցներին կանչում են Բաքու եւ պահանջում ստորագրել Մամեդովի դեմ արդեն պատրաստված ցուցմունքների տակ: Հակառակ դեպքում, նրանց սպառնում են պատասխանատվության ենթարկել:

Նման դիվանգետներից մեկն էլ Սեյմուր Իսմայիոլվն է, ով աշխատում էր Ստրասբուրգում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունում, երբ այն ղեկավարում էր Մամեդովը:

Այն բանից հետո, երբ Արիֆ Մամեդովը Բաքվում 15 մարդու կյանք խլած հրդեհի համար մայիսին Facebook-ում քննադատեց մեղավոր չինովնիկներին, անմիջապես հայտնվել է իշխանությունների անբարյացակամ մթնոլորտում, եւ Իսմայիլովին սկսել են  համառորեն կանչել Բաքու:

Այդ ժամանակ Իսմայիլովն արդեն աշխատում էր Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատանը` տնտեսական գործերով ղեկավարի պաշտոնում: Իրեն պաշտոնական հրավեր ուղարկելու նրա պահանջից հետո նրա վրա ճնշում եւ սպառնալիքներ են գործադրել: Դրանից հետո Սեյմուր Իսմայլիովը հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան եւ ապաստան է խնդրել Ֆրանսիայում:

Հետո, դատախազության դիմումի համաձայն, ԱԳՆ-ն Իսմայլիովին ժամանակից շուտ հետ է կանչել ծառայողական գործուղումից: 

Իսմայիլովին հետապնդելու եւ ճնշելու իրավիճակը «Թուրան»-ին հաստատել է նաեւ ինքը` Արիֆ Մամեդովը:

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը չի մեկնաբանում Իսմայիլովի շուրջ ստեղծված իրավիճակը: Ադրբեջանի գլխավոր դատախազությունում եւս հրաժարվել են մեկնաբանություններ տալ` խոստանալով «գլուխ հանել»:

Դա արդեն հինգերորդ ադրբեջանցի դիվանագետն է, ով հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան: Նրանց բոլորին միավորում է այն, որ նրանք «լայք» են դրել Արիֆ Մամեդովի չինովնիկներին քննադատած նշանավոր հոդվածի տակ:

Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար մի քանի ամիս առաջ զբաղեցրած պաշտոնից հեռացվել էր Իսլամական համագործակցության կազմակերպությունում եւ Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովն այն բանի համար, որ հրապարակորեն քննադատել էր իշխանություններին մարդու հիմնարար իրավունքները երկրում խախտելու համար: Իսկ Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան արդեն նախկին երրորդ քարտուղար Անար Հասանովն աշխատանքից հեռացվել էր դեսպան Ռովշան Ջամշիդովին եւ ԱԳՆ-ի ղեկավարությանն ընդհանրապես կոռուպցիայի մեջ մեղադրելու համար:

Ադրբեջանի ԱԳՆ-ն Արիֆ Մամեդովի եւ Անար Հասանովի  նկատմամբ անմիջապես շինծու քրեական գործեր է հարուցել` մեղադրելով ինչ- որ ապօրինի գործողությունների մեջ:

«Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան երրորդ քարտուղար Անար Հասանովի պաշտոնանկությունից առաջ աշխատանքից հեռացվել էր դեսպանատան աշխատակից Ֆարիդ Սուբհանվերդիեւը: Դիվանագիտական ծառայությունից ետ կանչվելուց հետո Ֆարիդ Սուբհանվերդիեւը հրաժարվել է վերադառնալ հայրենիք: Հիշյալ երեք դիվանագետները, ինչպես եւ Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակից Նահիդ Մուխտար օղլու Ջաֆարովը ապաստան են խնդրել իրենց գտնվելու երկրներում:

 Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների եւ հարկադիր վերաբնակների հարցերով Պետկոմիտեի նախագահ Ալի Հասանովը սեփական երկրի ԱԳՆ-ում տիրող այդ խայտառակ փաստերի առնչությամբ հայտարարել է, որ «Ադրբեջանի որոշ դեսպաններ զբաղված են բիզնեսով, իսկ մյուսներն էլ դավաճանում են»:

Ադրբեջանի ԱԳՆ-ում շարունակվող «ապաստանային սկանդալի» պատճառով արտգործնախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնանկության պահանջով արշավ է սկսվել:

 

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds