Մխիթարյանը կարող է բաց թողնել բոլոր խոշոր ֆուտբոլային մրցաշարերը. Sport-express-ը հայ ֆուտբոլիստի մասին
SPORTՌուսական Sport-express պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանին՝ նրան ընդգրկելով այն ֆուտբոլիստների ցանկում, ովքեր բաց կթողնեն Եվրոպայի առաջնությունը:
«Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը կրկնում է Ջորջ Բեսթի և Ռայան Գիգզի ճակատագիրը։ Բնականաբար, Մխիթարյանին դեռ վաղ է համեմատել նրան լեգենդերի հետ, սակայն մի բանով նա նման է բրիտանացիներին՝ նա գերազանցում է հայրենակիցներին։ Այդ ամենը թե ուրախություն է և թե դժբախտություն Մխիթարյանի համար: Նա Գիգզի ու Բեսթի նման կարող է բաց թողնել բոլոր խոշոր միջազգային մրցաշարերը։ Եվրո-2016-ի որակավորման փուլն ապացուցեց դա»,- գրել է կայքը:
Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցրեց վերջին տեղը՝ հավաքելով միայն 2 միավոր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



