Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


10 սիմվոլներ, որոնցով ողջ աշխարհում ճանաչում են հայերին

LIFE

Ինչպես հայտնի է՝ հայերն առաջինն էին, որ ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն, ինչն էլ մնացած ազգերին ստիպու է ասոցացնել մեզ որոշ սիմվոլների հետ:

 

1. Խաչքարեր

Քարից կերտված խաչեր, որոնց պատրաստելու համար տուֆ է օգտագործվում: Խաչքարերն օգտագործում են մահացածների գերեզմանների կամ էլ մշակութային կամ կրոնական կառույցներ զարդարելու համար:

 

2. Հավերժության հայկական նշան

Հավերժության նշանի հայկական տարբերակը, որը հնարավոր է տեսնել գրեթե ամենուր՝ հին եկեղեցիների պատերին և անգամ տարբեր կազմակերպությունների լոգոներում: Պատմաբանները կարծում են, որ հայ մշակույթում հայտնի այս նշանը խորհրդանշում է նաև արևը:

 

3. Հայկական գորգեր

Ազգային մշակույթի «ներկայացուցիչ»՝ անկրկնելի, վառ գույներով, ներդաշնակ երկրաչափական պատկերներով և միստիկ նշաններով զարդարված: Յուրաքանչյուր մարզում առաջ ստեղծվում էին հատուկ պատկերներ, որոնք բնորոշ էին միմիայն այդ շրջանին: Առանձնահատուկ փառք էին վայելում Արցախում պատրաստված գորգերը:

 

4. Նուռ

Նուռը, որը խորհրդանշում է բարեբերություն, հաջողություն, Հայաստանի խորհրդանիշն է համարվում: Սերգեյ Փարաջանովն անգամ իր ֆիլմերից մեկի անվան մեջ ներառել է այս մրգի անվանումը՝ «Նռան գույնը»: Վերջինս նվիրված էր հայ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային:

 

5. Խազեր

Հայ ժողովուրդն ունեցել է երաժշտական նոտաների գրառման իր համակարգը, որոնք ավանվել են  «խազեր»: Ժամանակի ընթացքում դրանք սկսեցին բարդանալ, և որպեսզի մարդկանց համար հասանելի լինի խազերի ընթերցումը, փորձեցին հեշտացնել դրանք: Այսօր Հայաստանում խազերը կրկին օգտագործվում են:

 

6. Հայոց այբուբեն

Մեր ազգի ազգային ինքնորոշման հարցում հսկայական դեր է ունեցել հայոց այբուբենի ստեղծումը: Ինչպես նշում են աղբյուրները՝ Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծված 36 տառերը անմիջականորեն կապվում են հենց Աստծու հետ: V դարից ի վեր մեր այբուբենը փոփոխությունների չի ենթարկվել:

 

7. Վեցգագաթանի աստղ

Չնայած այն բանին, որ այս նշանը հաճախ ասոցացնում են հուդայիզմի հետ, դրան կարելի է հանդիպել հայկական եկեղեցիների պատերի կամ խաչքարերի վրա: Նշանի մեջտեղում տեղադրված է հավերժության նշանը:

 

8. Ազգային դրոշ

Կա վարկած, որ մեր դրոշը ստեղծվել է XIX դարում Ղևոնդ Ալիշանի արած պրոտոտիպի հիման վրա: Գույներից յուրաքանչյուրն իր նշանակությունն ունի. կարմիրը խորհրդանշում է ազատությունն ու հայ ժողովրդի մղած դարավոր պայքարը: Կապույտը մեր ազգի կյանքն է  խաղաղ երկնքի տակ: Երրորդը՝ ծիրանագույնը, խորհրդանշում է աշխատասիրությունը, հյուրասիրությունն ու հայերի յուրահատուկ տաղանդը:

 

9. Սուրբ լեռ Արարատ

Արարատի պատկերներ կարող եք տեսնել ամենուր՝ սկսած մեր զինանշանից, վերջացրած հայաստանի ֆուտբոլի հավաքականի համազզգեստով: Արարատն այն վայրն է, որտեղ կանգ է առել Նոյի տապանը. այս է վկայում Աստվածաշունչը:

 

10. Հայաստանի զինանշան

Գերբի վրա պատկերված են առյուծ և արծիվ, կենտրոնում՝ վահան, որի մեջտեղում երևում է Արարատ լեռը, իսկ դրա շուրջը հայկական 4 արքայատոհմերի զինանշաններն են: Ներքևի հատվածում պատկերված են սուր, ցորենի հասկեր, ինչպես նաև կոտչված շղթա: Այս ամենը խորհրդանշում է ազատություն, մշակութային ժառանգություն, բարձր ինտելեկտ և աշխատասիրություն:

 
 
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan