Yerevan, 14.May.2026,
00
:
00
BREAKING


Բնապահպանության նախարարը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ

SOCIETY

ՀՀ բնապահպանության նախարարԱրամայիս Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված երկրների դեսպանների և դիվանագիտական ներկայացուցչությունների այլ պաշտոնյաների հետ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, hանդիպմանը ներկայացվել է այս տարեվերջին Փարիզում պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Կլիմայական փոփոխություններին նվիրված համաժողովին ընդառաջ Հայաստանի Հանրապետության ընդունած «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը» հայեցակարգային փաստաթուղթը:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն, ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ջոն Բարկերը և ՌԴ, ԱՄՆ, Ճապոնիայի, Իրանի, Հնդակաստանի, Ռումինիայի, Լիտվայի դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնյաներ:

«ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը» հայեցակարգային փաստաթուղթն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը և սահմանված կարգով սեպտեմբերի 28-ին ներկայացվել կոնվենցիայի քարտուղարություն: Փաստաթղթի ձևավորմանը մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, կազմակերպվել են քննարկումներ և իրազեկման հանդիպումներ”, - ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրգորյանը:

Բնապահպանության նախարարը նաև նշել է, որ «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը» հայեցակարգային փաստաթուղթը հավանության է արժանացել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի կողմից, ինչպես նաև հասարակական լսումների ընթացքում:

ՀՀ բնապահպանության նախարարը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ նախատեսված գործողությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության 2015-2025 թվականների ռազմավարական ծրագրին և կնպաստեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Հանդիպմանը դեսպաններին ներկայացվել է, որ Հայաստանի Հանրապետությունը ձգտելու է 2050 թվականին հասնել էկոհամակարգային մոտեցման տեսակետից ջերմոցային գազերի չեզոք արտանետումներին, ինչի համար ակնկալվում է միջազգային ֆինանսական, տեխնոլոգիական օժանդակությունն ու կարողությունների ամրապնդման նպատակով աջակցությունը:

ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ջոն Բարկերը, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, նկատել է, որ Հայաստանն առաջատար երկրներից է փարիզյան հանդիպմանը պատրաստ լինելու և «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը» հայեցակարգային փաստաթղթով ստանձնած հանձնառությունները կատարելու առումով: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ներկաներին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և համոզմունք արտհայ տել, որ միջազգային հանրության հետ արդյունավետ փոխգործակցությունն էլ ավելի մեծ ծավալներ կստանա` հատկապես այնպիսի հիմնախնդրի լուծման հարցում, ինչպիսին է գլոբալ կլիմայական փոփոխությունների մեղմումը:

 

AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU