Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել. կա 12 տուժած (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSՄոսկվայի «Ռիո» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է 12 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: Այս մասին РИА Новости-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրը:
«Ստուգումների համար հիվանդանոցներ է տեղափոխվել 12 մարդ, նրանցից մեկը՝ 7 տարեկան երեխան, հոսպիտալացվել է 13-րդ մանկական քաղաքային հիվանդանոց», - պատմել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ծխի ընդհանուր մակերեսն ավելի քան 70 հազար քառակուսի կիլոմետր է:
Նշվում է, որ շենքից տարհանվել են առևտրի կենտրոնի այցելուները և անձնակազմը: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 81 մարդ և 25 միավոր տեխնիկա:
Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ-ի Մոսկվայի կառավարման պետ Իլյա Դենիսովը, որն անձամբ ղեկավարում է հրդեհի մարումը:





1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



