Ռեալ Մադրիդը ներկայացրել է Թեո Էրնանդեսին
SPORTԿայացել է Մադրիդի «Ռեալի» նորեկ, պաշտպան Թեո Էրնանդեսի շնորհանդեսը,- տեղեկացնում է «արքայական ակումբի» պաշտոնական կայքը:
19-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես կգա 15 համարի խաղաշապիկով:
«Շնորհակալություն բոլոր երկրպագուներին և ֆուտբոլիստներին ջերմ ընդունելության համար: Ես անչափ երջանիկ եմ, որ դարձել եմ աշխարհի լավագույն ակումբի ֆուտբոլիստ:
Եկել եմ այստեղ բարձրակարգ ֆուտբոլիստներից սովորելու և տիտղոսներ նվաճելու համար»,- ասել է Էրնանդեսը:
Հիշեցնենք, որ Էրնանդեսը «Ռեալի» հետ կնքել է 6-ամյա պայմանագիր:
Ավարտված մրցաշրջանում Թեոն վարձավճարով հանդես է եկել «Ալավեսում»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



